
Մեծ Եղեռն
Մինչև 1908 թվականը1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով Ռուսաստանի հաջողություններից, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև...Նրանք Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից: Այդ նպատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ:Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդը ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը:1908-1914 թվականները1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը:1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք:Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով: Այդպես ողջ Օսմանյան Կայսրութունը պատրաստվեց հայերին վերջնական հարվածը տալու: Հայերի բնաջնջման գործը իրենց ձեռքը վերցրեցին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք:
1915-1916 թվականները
Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսին են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ...Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կա՜մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՜մ սպանում էին, կա՜մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին...Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Հիմնական արդյունքը Արևմտյան Հայաստանի հայերից` իր ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զուրկ լինելն էր: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա, 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ:1916 թվականից հետոԱյսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին: Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականների, արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ` 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ:1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում... Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ: Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը: Վերջինին հետևելով` իրականության դեմ իրենց աչքերը փակ են պահում աշխարհի պետությունների մեծ մասը...

Մարդու հայացքի նշանակությունը
Եթե ուշադիր նայենք մարդու հայացքի ուղղությանը, ապա կարող ենք իմանալ ինչի մասին է նա մտածում:
ՆԼԾ կոդեր որոնք թույլ են տալիս կարդալ մարդու մտքերը աչքերով:
1. Մարդը նայում է ձախ–վերև, երբ նա ընկալում է որոշակի նկար կամ տեսողական պատկեր: Մարդու աչքերը շարժվելով այդ ուղղությամբ
ակտիվացնում է տեսողական հիշողությունը:
Օր.՝ եթե հարցնեք նրան "ինչ հույնի էր քո առաջին հեծանիվը" նա կնայի ձախ–վերև:
2. Մարդը նայում է աջ–վերև, երբ պատկերացնում է իրեն որոշակի տեսողական պատկեր, կամ այլ կերպ ասաց երևակայում է:
3. Մարդը նայում է ձախ, երբ փորձում է հիշել ինչ է լսել՝ խոսակցություններ, բամբասանքներ և այլն:
4. Մարդը նայում է աջ, երբ ներկա պահին փորձում է գտնել հարմար խոսքեր միտքը ձևակերպելու համար:
5. Մարդու հայացքը ուղղված ձախ–ներքև, խոսում է այն մասին, որ նա զրուցում է ինքն իր հետ զբաղվում է
ինքնավերլուծությամբ:
6. Հայացքը ուղղված աջ–ներքև նշանակում է մուտք դեպի կինեսթետիկ հիշողությանը: Եթե մարդը նայում է այդ
ուղղության ապա նա փորձում է հիշել իր զգացմունքներն ու զգացողությունները:

ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՈՒ
1. Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է։Համարվում է
Նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում։ Իրականում նշանակում է
Տիբեթական բուժարարները դեռևս շատ դարեր առաջ գտել են, որ մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելով՝ արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը, որի համար այդ կետը նույն բանն է, ինչ որ բանալին ավտոմեքենայի շարժիչը գործի դնելու համար։ Ասեղը խրելով այղ կետը՝ մասնագետները մարդուն հանում են ուշաթափությունից, պայծառեցնում գիտակցությունը։ Եվ ընդհակառակը, այդ կետի վրա առավել ուժգին ներգործությունը (ասենք, քթին հասցրած) կարող է բերել մարդու գիտակցության կորստին։
2. Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջամասի հետևը։ Համարվում է
Տվյալ պահին նրան վստահել չի կարելի։ Իրականում նշանակում է
Այն կետերը, որոնք տեղաբաշխված են ականջի վերին ծայրից երկու սանտիմետրի վրա, համարվում են պատասխանատու գլխուղեղի արյան շրջանառության համար։ Հետևաբար՝ քորելով այդ կետը, ձեր զրուցակիցը բնավ էլ չի պատրաստվում ձեզ խաբելու։ Նա ցանկանում է հասնել մտածողության առավելագույն պարզության և դրա համար արագացնում է աշխատեցրած զարկերակային արյան հոսքը, որպեսզի թարմ, թթվածնով հարստացած արյունը ակտիվորեն հորդի դեպի գլխուղեղ։ Քորելով ծոծրակը՝ այն տեղամասը, որը պատասխան է տալիս նորմալ տեսողության համար, ձեր զրուցակիցը ընդամենը ձգտում է լավ տեսնել կամ ցանկանում է օգնել հոգնած աչքերին։
3. Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել Է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին։Համարվում է
Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված։
Իրականում նշանակում է
Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, ընդունելով այդպիսի դիրք, մարդը ձգտում է իջեցնել գրգռվածությունը, նյարդայնությունը, ագրեսիվությունը, ավելի շուտ այն բանից հետո, երբ որ դուք նրան հիշեցրել եք նրա համար խոցելի, տհաճ խոսակցության մասին։ Մարդու ամեն կողքի վրւս տեղաբաշխված են շրջագծային տեղամասեր, որոնք կապված են երիկամների հետ։ Եվ երբ նյարդայնացած մարդը ձեռքերը կանթում է, ապա նրա ձեռքի ափերը ստեղծում են բիոմագնիսական կոնդենսատոր։ Երիկամները հայտնվում են ափերի «կոնդենսատորի թերթիկների» միջև, նրանց աշխատանքը ուժեղանում է։ Այդ պատճառով էլ արյունը արագորեն է մաքրվում, զարկերակային ճնշումը իջնում է։ Այս պարագայում մարդը ձեռք է բերում ցանկալի հանգիստը։
4. Մարդը կրծքի վրա խաչաձևել Է ձեռքերը։ Համարվում է
Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները։
Իրականում նշանակում է
Յոգերի և տիբեթական բուժարարների կարծիքով, խաչաձևելով ձեռքերը կրծքի վրա, մարդը պաշտպանվում է արտաքին ազդեցություններից։ Այնպես որ, ոչ մի դեպքում զրուցակցին ագրեսիվության մեջ չի կարելի կասկածել։ Սակայն երբ այդ ընթացքում նա ձեռքի ափերը մտցնում է թևատակի խոռոչները, ապա դրանով նա խթանում, ուժեղացնում է մարմնի արյունադարծ ա– նոթները և զարկերակը։
5. Զրուցակիցը մատներով տրորում Է ականջաբլթակը։ Համարվում է
Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին որ դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ, անջրպետվել ձեր խոսքերից։
Իրականում նշանակում է
Ականջը մարդու օրգանիզմի փոքրացված նմանակն է... բայց ոտքերով դեպի վերև, այդ պատճառով էլ ականջաբլթակը համապատասխանում է գլխին։ Ականջի մերսումը (մասաժը) բավականին ընդունված և հարգված մեթոդ է շատ ժողովուրդների բժշկության մեջ, դա բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի և ուղեղի վրա։ Այնպես որ, երեխաների համար օգտակար է ականջը հաճախակի ձգելը, որպեսզի նրանք խելք սովորեն։ (Դա, իհարկե, կատակ է)։ Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր հագցնելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է և դրանք վատացնել՝ ամեն ինչ կախված է անցքերի տեղավորումից։
6. Ձեռքի ափերը ծնկներին դրված։ Համարվում է
Դա խոսում է լարված հետաքրքրության մասին տեղի ունեցածի նկատմամբ։ Իրականում նշանակում է
ծնկոսկրի ամենւսվերևի կետը պատասխանատու ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավելը (լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ խոսքերով ասած՝ մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակւոիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը։
7.Ձեռքի մատները ջարդոտել, ճռթճռթացնել։ Համարվում է
Գռեհիկ, անպատշաճ գործողություն։ Իրականում նշանակում է
Մատնահոդերի մերսում (մասաժ)։ Այսինքն՝ մատները «ջարդելը» օգտակար է մինչև ճռթճռթալուն հասցնելը, որպեսզի աղերի ավելցուկային նստվածքները մանրացվեն և դրանք հանվեն մերսման միջոցով ուժեղացված արյան հոսքի միջոցով։
8. Մարդը շփում է ձեռքի ափերը։ Համարվում է
Դա վկայում է բացասական, նենգ մտադրությունների մասին։
Իրականում նշանակում է
Ձեռքի ափերի շփումը օգնում է հաճախակի և արագ փակել և բացել, անջատել և միացնել այն խողովակները, որոնք անցնում են յուրաքանչյուր մատի միջով։ Մինչ այդ պրոցեդուրան, ինչ-որ ուղիներում կամ խողովակներում կուտակվում է էներգիայի ավելցուկ, իսկ մյուսներում զգացվում է դրա պակասը։ Մնում է շփել ձեռքի ափերը և էներգիան կբաշխվի հավասարապես։ Դա ինչի՞ համար է պետք։ Որպեսզի ընդհանրապես բարձրացվի մարդու կենսաբանական դաշտի հզորությունը։ Մի ձեռքի ափը շփելով մյուս ձեռքի ափին՝ մենք ազդում ենք բազմաթիվ ակտիվ կետերի վրա, դրանով ուժեղացնում ողջ մարմնի էներգետիկան։
Այսպիսով՝ շատ մարմնաշարժումներ, ժեստեր կամ իմաստավոր շարժումներ, որոնց վերագրվում են յուրատիպ հոգեբանական նշանակություն, իրականում ինքնաառողջացման, ինբնաապաքինման անգիտակցական միջոցներ կամ հնարքներ են։Տվյալ բնագավառով հետաքրքրվողներին առաջարկում ենք կարդալ Ալան Պիզի «Մարմնաշարժության լեզուն» աշխատանքը (ռուսերեն լեզվով), որտեղ կծանոթանան այլ հեղինակների ու ուշագրավ փաստերի հետ։
Սևրի պայմանագիրը
1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների
(Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան
Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։
Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի,
տարածքների, ռազմական օգնության և այլն։
Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի
երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի
կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ.
Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։
Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան
պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի,
Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ,
ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր
տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին
կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր
ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի
քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպբերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։
Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝
թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին
սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից,
Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝
Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և
մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր
միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից
ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի
լուծումը։
ԱՆԻ
Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքներից է եղել Անին: Այն եղել է Հայաստանի մայրաքաղաքը 961-1053 թվականներին` Բագրատունի թագավորների օրոք: Արքունիքը Կարսից Անի է տեղափոխել Աշոտ Երրորդ Բագրատունին:
Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ:
Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. Առաջին վարկածի համաձայն անունն առաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Ըստ մեկ այլ տարբերակի` Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։
Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում:
Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում: Այս երկու գետերի միացման տեղում` եռանկյունաձև տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։
Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Քաղաքն ունեցել է 40 դուռ։
Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։
Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ: Ըստ արհեստների ձևավորվել էին ամբողջական թաղամասեր։
Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 - 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։
Մայրաքաղաք հռչակվելուց հետո վերջինս զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են։
Ամենից շատ իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը 960-1001թթ.: Քաղաքը նաև հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք:
1053թ. ընկավ Բագրատունյաց թագավորությունը։ Թշնամիների հարձակումները, առևտրական ճանապարհների փոփոխությունը, հաճախակի երկրաշարժերը Անիի կործանման պատճառ դարձան։ Առավել մեծ հարված էին 1319 թվականի երկրաշարժը և Լենկթեմուրի արշավանքները, որոնք կործանարար եղան Անիի համար։
Անին սկսեց աստիճանաբար ամայանալ: 17-րդ դարի սկզբին նա արդեն անմարդաբնակ էր և ավերված։ Անիի հայերը մեծ մասամբ գաղթեցին Լեհաստան և Ղրիմ։
Քաղաքի ավերակները ներկայումս գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ, Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք:

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ
Բերմուդյան եռանկյունի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք`Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդաթերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է:
«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց` այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. հաճախ անհետանում են նավեր ու օդանավեր` առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու: Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր: Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն: «Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թ-ին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը: Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք` համարժեք խորհրդավոր անհետացման: «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է: Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ` իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ: Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին: Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած` իր հետ տանելով նավերը: Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների: Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները` ստեղծելով անհետացման պատրանք: Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում: Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները: Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ: Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են: Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում: Բացի այդ` օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ: Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության: Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ:
7 թվի մասին
1.Յոթի հետ կապված Դավիթ Անհաղթն ասել է,որ 6 և 8 ամսական ծնված երեխաները չեն ապրում, իսկ 7 ամսականները ապրում են:7ամսական հասակում են երեխաները ատամ հանում,իսկ 7 տարեկանում նոր ատամ են փոխում:
2.Բոլորս էլ գիտենք որ աշխարհի հրաշալիքները 7-ն են՝ՔԵՈՓՍԻ ԲՈՒՐԳ,ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ՓԱՐՈՍ,ՀՌՈԴՈՏՈՍԻ ԿՈԹՈՂԸ,ՄԱՎԶՈԼԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ,ԱՐՏԵՄԻԴԱՅԻ ՏԱՃԱՐԸ,ՇԱՄԻՐԱՄԻ ԿԱԽՈՎԻ ԱՅԳԻՆԵՐԸ,ԶԵՎՍԻ ԱՐՁԱՆԸ:
3.Ըստ Ավետարանի գոյություն ունի 7 մեղքեր՝դրանք են՝ագահություն,ալարկոտություն,կատաղություն,հպարտություն,կիրք,նախանձ,շատակերություն:
4.Անգամ երգ-երաժշտության մեջ նոտաները 7-ն են՝դո,րե,մի,ֆա,սո,լյա,սի:
5.Անգամ շաբաթվա օրերն են 7-ը,իսկ ըստ արեվմտյան ժողովուրդների 7-րդ օրը՝կիրակին համարվում է Արեգակի օր,,,,,Ըստ հին օրացույցի շաբաթվա օրերը վերջացել է շաբաթո-ով վորը հենց 7-րդ օրն էր:
6.Արեգակնային համակարգում 7-րդ մոլորակը Սատուրն է,որը ըստ հռոմեական դիցաբանության երկրագործության, բերքատվության, առատության դիցն էր:
7.Աշխարհի ամենահնագույն քաղաքներից մեկը՝Իտալիան կառուցված է 7 բլուրների վրա:
8.Մարդու աչքի սպեկտրների գույները նորից 7-ն են :Մարդ տեսնում է 7 գույն:
9.Նաեվ ծիածանի գույներն են 7-ը:
10.Ըստ գիտնականների 7-ը ուրախ է,պայծառ երբեմն տխուր:Նրա վատ կողմը այն է որ ուրիշներին շատ է վստահում:
ՊՈԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Պոկերը դա տրամաբանական թղթախաղ է, որտեղ խաղացողներն մրցում են միմյանց դեմ, հաստատված կանոնների սահմանված կարգով:
Զանազան հմտությունները և կարողությունները հնարավորություն են տալիս գնահատել հակառակորդի մարտավարությունը և ռազմավարությունը:
Յուրաքանչյուր խաղացողի նպատակն է, հաղթել բանկը լավագույն խաղաթղթեր հավաքելով, քան հակառակորդը (-ները) կամ ետ քաշել խաղից հակառակորդ (- ներին) կատարած տոկոսադրույքի միջոցով:
Պոկերը, անշուշտ, խիստ տարբերվում է զուտ խաղատներին բնորոշ մի շարք տիպիկ խաղերից: Տվյալ խաղի, որպես պատահականության կամ հաջողության խաղի ապրիորային գնահատականը կլիներ արդար, եթե այն խաղացողից չպահանջեր գիտելիքներ, հմտություն և փորձ, և խաղի արդյունքը որոշվեր անմիջապես քարտերը բաժանելու պահին ` առանց առևտրային գործընթացում խաղացողների մասնակցության:
Սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ և զուտ առևտուր անելու անհրաժեշտությունը, բավականին բարդ մեխանիզմը` բազմաթիվ տարբեր գործոնների հետ անմիջապես կապված, և առաջին հերթին` բոլոր խաղացողների համար սեղանի վրա ընդհանուր խաղաքարտեր հայտնվելու որոշակի ընթացակարգերի հետ (ֆլոպ, Թյորն և Ռիվեր), դրա հետ կապված տարբեր որոշումների բազմազանությունից ստույգ տարբերակի ընդունումը, ինչպես նաև մրցաշարի բոլոր մասնակիցների համար նախորոկ հաստատված ֆիշկաների որոշակի քանակի առկայությունը, որոնք ստանում է յուրաքանչյուր խաղացող մրցաշարի մեկնարկից առաջ, թույլ են տվել մշակել և գտնել ընթացակարգային որոշումներ, որոնք սպորտային մրցակցության համատեքստում իրենցից ներկայացնում են պոկերի մրցաշարի կոռեկտ ձևաչափեր:
Պոկերը խաղ է, որը խաղում են ամբողջ աշխարհում։ Այն շատ տարածված և սիրված է բոլորի կողմից։ Պոկերը նույնիսկ ստանում է սպորտային ստատուս և անցկացվում են մրցաշարեր ամբողջ աշխարհով մեկ։ Պոկերի ծագումը կապված է բազմազան և հաճախ իրարամերժ լեգենդների հետ։ Իսկ իր ծագման հայրենիքի կոչմանն արժանի թեկնածուներ են համարվում բազմաթիվ երկրներ։ Պարզ է միայն մեկ բան, որ Պոկերը իր այժմյան տեսքը ստացել է տարբեր խաղերի զանազան էլեմենտներից։Ամենահինը համարվում է չինական տարբերակը։ Համաձայն նրա, այն առաջացել է մ.թ.ա. 900 թվականին՝ Տիան Սիաում, (այսպես կոչում էին այն ժամանակ ամբողջ աշխարհը, իսկ հետագայում այսպես էր կոչվում այն տարածքը, որտեղ տարածվում էր չինական իմպերատորի իշխանությունը՝ համաձայն Կոնֆուցիոսի իդեոլոգիայի ) տեղական Դոմինոյի զարգացման արդունքում։ Տարբեր հետազոտողների կարծիքներ համընկնում են այն տարբերակի շուրջ, որ խաղը առաջացել է չինաստանում՝ տեղական ոսկրյա խաղաքարտերով խաղի զարգացման հետ մեկտեղ։ Գոյություն ունեն պատմական փաստարկներ, որ չինական իմպերատոր Մու-Ցունգ –ը (Mu Tsung) խաղացել է ոսկրյա խաղաքարտերով իր կնոջ հետ՝ մ.թ.ա. 969 թվականին։Պոկեր խաղի մասին մեզ հասած առաջին հիշատակումները վերաբերում են 1526 թվականին։ Այդ նախնական պոկերի ձևում խաղաքարտերը բաժանվել են երեքական և խաղը կոչվել է «Պրիմերո», Իսպանիայում և Իտալիայում իսկ Ֆրանսիայում՝ «Լա Պրիմ»։ Խաղը իր մեջ ներառել է նաև ներդրումային չափերի հայտարարությունը, իսկ հայտարարված կոմբինացիաներն են եղել՝ Երեք միանման խաղաքարտերը, Զույգերը ինչպես նաև միևնույն Մաստի խաղաքարտերը՝ Ֆլեշ անվանմամբ։ 1700 թվականին առաջացել են երկու միանման խաղեր՝ «Թին Պատտի»-ն («Teen Patti») և «Բրագ»-ը («Brag») ։ «Թին Պատտին»-ն հնդկական խաղ է, որում օգտագործվում են խաղակապոցներ՝ 52 –ական խաղաթղթերով և կատարվել են շրջանաձև ներդրումներ՝ նման Պոկերայինին։ Ինչպես նաև խաղի ընթացքում օգտագործվել են տերմիաններ և ֆրազաներ՝ նման պոկերաին արտահայտություններին, օրինակ՝ Բլայդեր (կույր ներդրում) կամ Փոթ (բանկ) և այլն։ «Թին Պատտի»-ում ներդրման կանոնները և խաղաթղթերի հերթականությունը նույնպես նման են ժամանակակից Պոկերին։ Որոշները կարծում են, որ Պոկերը առաջացել է հին գերմանական «Պոխշպիլ » խաղից՝ իր մեջ ներառելով «շուկայի» պրոցեդուրան, բլեֆի էլեմենտները և Պասի հնարավորությունը՝ "Ich poche", կամ «Ես պաս»։ Գերմանական ծագման կողմնակիցներին առճակատում են ֆրանսիական, չինական և ամերիկյան ծագման հիպոթեզի կողմնակիցները։ Մյուս տարբերակը խոսում է այն մասին, որ խաղը առաջացել է պարսկական «Աս Նաս» (as nas) խաղից։ 17 –րդ դարում այժմյան իրանցիների նախահայրերը հավաքվել են հինգական և փորձել են իրենց հաջողությունը 25 խաղաթղթից բաղկացած խաղակապոցներով, 5 մաստից բաղկացած խաղաթղթերով։ Որոշ ժամանակահատված անց, 25 խաղաթղթի փոխարեն սկսել են օգտագործել 32 խաղաթուղթ։ Մոտավորապես 1834-1837 թվականներին Ամերիկայում առաջացել է այսպես կոչված «ֆրանսիական խաղակապոցը»՝ կազմված 52 խաղաքարտից։ Այն դարձել է Պոկերի նոր ստանդարտ։Պոկերը և իր տարատեսակները լայնորեն տարածում են գտել Ամերիկայում և դարձել «վայրի արևմուտքի» առանձնահատուկ խորհրդանիշ։ Այդ ժամանակ յուրաքանչյուր սալոնում կար սեղանիկ, որի շուրջ հնարավոր էր խաղաթուղթ խաղալ։ Պոկերի զարգացման ևս մեկ խթանիչ ուժ հանդիսացավ նաև քաղաքացիական պատերազմը։ Զինվորական բարակներում այն դարձավ ժամանցի անփոխարինելի մասնիկ։Եվս մեկ տեսական մոտեցում խոսում է Ֆրանսիական «Պոկ»-ի (poque) մասին։ Գալլերի նախնիները, որոնք հիմնել են Նոր Օռլեանը, մոտավորապես 1480 թվականին, խաղացել են նշված խաղը, որն իր մեջ ներառել է բլեֆը և ներդրումային կանոնները։ Համարվում է, որ հենց այդ ժամանակ առաջին անգամ օգտագործվել է խաղակապոցը՝ բաղկացած Պիկերից, Աղյուսներից, Խաչերից և Սրտերից։Այսպես թե այնպես, առաջին անգամ Պոկեր բառը օգտագործվում է ամերիկյան աղբյուրներում տանսիններորդ դարի առաջին կեսում։ «Նոր Աշխարհի» բազմախավ բնակավայրերը վայելում էին իրենց ժամանցային «վիսկին», «ջինը» և «ռոմը» պոկեր խաղալով։

ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ 1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1987 թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, Լոս Անջելես։ 1997 թ. նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ 2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։ 2007 թ. հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
2011 նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։ Մահացել է 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ
1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայի հայկական ընտանիքներից մեկում ծնվեց մի մանուկ, ում, Հրաչյա Ղափլանյանի գնահատմամբ, վիճակված էր դառնալ ծիծաղի անօրինակ և չծերացող Վարպետ: Կարպ Խաչվանքյան… Ամպագորգոռ բառեր պետք չեն` ներկայացնելու, թե նրա անունը հայ թատերասեր հասարակության համար որքան թանկ է ու սիրելի:Անհնար է պատկերացնել, թե ինչ ընթացք ու զարգացում էր ապրելու հայ օպերետային թատրոնը, եթե նրա բեմը չբոցավառվեր ախալցխացի այդ գանգրահեր ու գեղեցկադեմ տղայի հմայքից:
Դեռ մանկուց Թիֆլիսի կրկեսի, պատանի հանդիսատեսի ռուսական և ապա Գրիբոյեդովի անվան թատրոնների խաղացանկերի ոչ մի ներկայացում բաց չթողած պատանին երազում էր դերասան դառնալ: Եվ այդպես էլ` պայուսակում ավելի շատ պիես ու երգ, ուշք ու միտքը թատրոնին, շուրջը, ամեն ինչում միայն խաղ ու հանդիսատես տեսնելով, ավարտեց դպրոցը: Պատերազմը Մոսկվայում թատերական կրթություն ստանալու նրա երազանքը թողեց անկատար, ուստի միակ ընտրությունը «Վրացֆիլմ» կինոստուդիայի կինոդերասանական դպրոցն էր, որն ավարտելուց հետո մի քանի թատրոններում աշխատելու հրավեր ստացավ: Սակայն… (դե, եկ ու մի հավատա նախախնամությանը) Երևանից ստացվում է մի հեռագիր… Երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանը հրավիրում էր նրան աշխատելու: Դա 1944 թվականն էր:
Մի կարգին հայերեն չիմացող Կարպը երկընտրանքի մեջ էր, բայց քանի որ արյան կանչն ավելի զորեղ էր, այն 21-ամյա երիտասարդին բերեց Հայաստան: Նրա ներկայությունը մեծ հետաքրքրություն ու թարմություն մտցրեց թատրոնի աշխատանքների մեջ: Հանդիսատեսը հենց սկզբից սիրեց Կարպին:
-Սկզբից ևեթ Կարպուշան բեմում երբեք չի խնայել իրեն,- պատմում է նրա 50-ամյա բեմական հաղթարշավի արժանավոր զուգընկեր Սվետլանա Գրիգորյանը:- Հարյուր անգամ խաղացած դերը նա խաղում էր այնպես, ինչպես պրեմիերայի օրը` նույնը պահանջելով իր ընկերներից: Տասնամյակներ շարունակ խաղընկեր եմ եղել նրան և խոստովանում եմ, որ ամեն անգամ հուզվել եմ, երբ խաղացել եմ Կարպի հետ: Նա ուրիշին չէր ների մայրենի լեզվի անճշտությունը, կենցաղային, ավանդական անձնավորումը մերժող արտիստիզմը, ինտելիգենտությունը, բայց Կարպին ներեց` նրա բոլոր ՙշեղումներն՚ ընդունելով իբրև բնականոն մի բան:
Քիչ դերասաններ կան, ովքեր իրենց խաղով կարող են շունչ տալ կերպարներին ու ասելիքը հասցնել հանդիսատեսին այնպես,ինչպես դա հաջողվում էր Կարպ Խաչվանքյանին: Նրա խաղացած 100-ից ավելի դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: 1989 թվականին Լոս Անջելեսում բեմադրվող «Պահանջվում է ստախոս» ներկայացումից հետո թերթերից մեկում գրվեց հետևյալը. «Եթե մելամաղձոտ ու անտրամադիր ես, մի երթար հոգեբույժին, այլ գնա ու տես «Պահանջվում է ստախոսը»: Երեք ժամ խնդա ու զվարճացիր: Վայելե ազգիդ հրաշք տղան` Կարպ Խաչվանքյանը և վստահ եղիր, հոգիդ պիտի թեթևանա անպայմա»:
50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսին» 51-րդ անգամ ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո ժամանակ էր պետք, որպեսզի դերասանի մեջ եղած կրակն աստիճանաբար մարեր, ու նա դուրս գար կերպարից:
«Լինելով փայլուն դերասան կարիք չկար նրան սովորեցնել ողջ այբուբենը, բավական էր նրան ասել միայն «ա» տառը և վերջ, մնացածը նրա համար պարզ էր ու հասկանալի»,- հիշում է Երվանդ Ղազանչյանը:
- Նա իմպրովիզի մեծ վարպետ էր, իսկ իմպրովիզ անելու համար մեծ տաղանդ է պետք, որով ցողված էր միայն Թաթիկ Սարյանի, Մհեր Մկրտչյանի և Կարպ Խաչվանքյանի արվեստը: Նրանք էին, որ նույն նախադասությունը կարող էին հարյուր անգամ կրկնել, առանց հանդիսատեսին հոգնեցնելու (Ես հիմա ի՞նչ անեմ, էս ճամպրուկն ու՞ր դնեմ):
Կարպ Խաչվանքյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեև նրա խաղը հաջողված էր նաև կինոարվեստում («Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան»), այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: «Ինձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել և անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը»,- մի առիթով ասել է Խաչվանքյանը:
Հանդիսատեսին ծիծաղից ուշաթափության հասցնող Խաչվանքյանը թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր: «Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ,- ասում էր նա: -Ես դերասան եմ միայն բեմի վրա, բեմից դուրս ես վայելում եմ ուրիշների հումորը»:
Նրա հետ հետաքրքիր էր նույնիսկ լռել և սպասել, թե երբ պիտի խոսի կամ թե պոռթկա` իր ասելիքը տվյալ պահին ասելու համար: «Բեմում կարծես բոցկլտացող կրակ լիներ, որը թեժանում էր բեմի վրա և այնուհետև բեմից հեռանալուց հետո իր հետևից թողնում էր հրդեհից առաջացած «ավերածությունը»»,- այդպիսին է Կարպը Յուրի Ամիրյանի հուշերում:
…Այո՜, Խաչվանքյանը Երևան չգալ չէր կարող: Եթե չգար, 1918թ. Հայոց խորհրդարանի շենքը Կոմեդիայի թատրոնի վերածված բեմից ո՞վ պիտի ծիծաղեր այս աշխարհի անիրավությունների վրա…
Երբ մի օր բեմից արտասանում էր իր հերոսի խոսքերը` «Աշխարհում կա՞ մի մարդ, որը կարողանար ինձ սիրել»,- դահլիճից հնչեց հանդիսատեսի միահամուռ պատասխանը` Մենք…

՛
ՏԱՆԳՈ
Տանգոն առաջին անգամ ներկայացվել է 1897թ.-ի սեմտեմբերի 30-ին` Բուենոս-Այրեսի «Օլիմպո» թատրոնում: Ստորև ներկայացված են չափազանց հետաքրքիր փաստեր այդ սքանչելի պարի մասին:
Տանգոն տարածում է ստացել Բուենոս-Այրեսի աֆրիկյան համայքներից: «Տանգո» բառը կապում են նիգերական իբիբիո ցեղի լեզվի հետ, որտեղ այն նշանակում է «պար թմբուկների ձայների ներքո»: Տանգոյում միախառնվել են աֆրիկյան տանգանոյի, արգենտինական միլոնգայի, հավայան հաբաներայի, իսպանական ֆլամենկոյի, գերմանական վալսի ռիթմերը:
Ի սկզբանե տանգո միայն տղամարդիկ էին պարում` կանանց գայթակղելու համար: Ինչպես հայտնի է, Արգենտինան Եվրոպայից գաղթած մարդկանց երկիրն է: Տղամարդիկ այստեղ ավելի շատ են, քան կանայք: Ծեծկռտուքից խուսափելու համար տղամարդիկ օրիգինալ մրցույթ էին հորինել: Պարի ընթացքում նա, ով ամենից շատ կանգնի իր հակառակորդի ոտքին, կգնար ժամադրության: Ասում էին, որ կինն ինքը կարող էր 10-15 տղամարդկանց միջից ընտրություն կատարել: Պարի տեխնիկան ավելի էր կատարելագործվում, ավելացավ նաև երաժշտությունը, իսկ հետո տղամարդկանց հետ կանայք զույգ կազմեցին:
Ներկայումս տանգոյի բազմաթիվ պարային ոճեր գոյություն ունեն՝ արգենտինական տանգո, բալետային, ուրուգվայական, ֆիննական և հին տանգո:
Տանգոն ամենակրքոտ պարն է: Այս պարում ընդունված չէ խոսել, ժպտալ, նույնիսկ ընդունված չէ իրար աչքերի մեջ նայել: Բարձրաձայն ասված նախադասությունը կարող է դիտվել որպես վիրավորանք: Թուլատրելի են միայն հայացքներ, շուրթերի թեթևակի շարժումներ:
Տանգոն իմպրովիզացիա պար է, շատ կարևոր է, որպեսզի զույգը լսի միմյանց: Այդ կարողությունն առաջանում է ենթագիտակցական մակարդակի վրա՝ ստեղծելով ուրիշ իրականության զգացողություն: Այս պարի ամենատպավորիչ պահը դադարն է. հնչում է երաժշտությունն, իսկ զույգը սառչել է իրար գրկում: Դա լարվածության վերին աստիճանն է:
Տանգոյի օրը նշում են դեկտեմբերի 11-ին` «Տանգոյի արքայի»՝ Կարլոս Գարդելի ծննդյան օրը:
Մոնթե Մելքոնյան
Մոնթե Չարլզի Մելքոնյանը (Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993), Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ։ Հայաստանի ազգային հերոս]]։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ։
1991թ.–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը։
1992 թվականից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար։
Զոհվել է 12.06.1993 Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։
Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար ։ Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների։
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը։
1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին։
1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը։ Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ։ 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։
1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի։ Կարծելով հայեր են՝մոտենում են, պարզվում է ազերիներ են։ Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը։ Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը։
Փա՜ռք հայոց բոլոր վրիժառուներին, փա՜ռք մեր բոլոր նահատակներին։ Մենք միշտ հիշում ենք Ձեզ, մե՜նք շարունակելու ենք ձեր կիսատ թողած գործը և ինչպես Մովսես Գորգիսյանն էր ասում՝ «Կեցցե՜ այն Հայաստանը,որ վաղն է գալու...»։
Կինն էր Սեդա Գպրանյան-Մելքոնյանը։

Դեկտեմբեր 7-ին, 25 տարի առաջ, Հայաստանի հետ ամբողջ աշխարհը զարհուրանքով տեսավ ու ճարահատ անդրադարձավ, թե մարդն տակավին որքա՜ն անզոր է բնության դեմ։1988ի այս օրը, ճիշդ ժամը 11:41ին կործանարար երկրաշարժը քարուքանդ ավերեց ամբողջ շեներ, համատարած ավերակույտի տակ թաղեց ավելի քան 30.000 զոհեր, 130.000 տարբեր աստիճանի վիրավորներ ու 500.000 հոգի անտուն ու անօթեւան կյանքի դատապարտեց։
ԱՎԵՐՄԱՆ ԳՈՏՈՒ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 մլն. բնակիչ
Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի
Ավերված քաղաքների թիվը - 11
Ավերված գյուղերի թիվը - 58
Տուժած քաղաքների թիվը - 21
Տուժած գյուղերի թիվը - 342
Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում`
Գյումրի - 17000
Սպիտակ - 4000
Վանաձոր - 1200
Ախուրյան - 500
Ստեփանավան - 125
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄառողջարաններ։
1988թ.դեկտեմբերի 7
Սուրճ, ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն:Այսօր, սուրճը աշխարի ամենատարածված ըմպելիքներից է:Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին:Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա: Այդ բույսի տերևներն ուտելով, նրանք սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։Քալդիի պատմածը լսելով, մտակա վանքի վերակացուն ինքը նույնպես փորձում է այդ տերևները և զգալով դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։ Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։
1777 թ–ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։ Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել հետաքրքիր, օրինակ Ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում։ Ճապոնացիները հավատացնում են, որ դա իսկական փրկություն է հատկապես հոգնած մարդու համար։ Իսկ Գերմանիայում երկրի գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից, խոսքը, սակայն, մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, քանի որ ճաղատացումից, ըստ նրանց, ապահովագրվել կարելի է միայն մազերը սուրճով լվանալու դեպքում։
Ամեն տեսակ սուրճ պատրաստելիս պետք է իմանալ դրա պատրաստման որոշ գաղտնիքներ և էթիկետ։ Սուրճից իսկական բավականություն ստանալու համար, այն պետք է պատրաստել թարմ բոված հատիկներից։ Խորհուրդ է տրվում նաև չկուտակել աղացած սուրճի պաշարներ, այլ պահել սուրճն ամբողջական և աղալ միայն մի քանի օրվա համար։ Չի խրախուսվում մեկ բաժակ ջրին երկու գդալ սուրճ ավելացնելու շատերի սովորությունը։ Ջուրն իր հերթին պետք է մաքուր լինի։ Էկստրակցիայի (ջրի և սուրճի շփման ժամանակ սուրճից համային և բույրային նյութերի անջատումը) ժամանակ ջրի ջերմաստիճանը պետք է մոտ լինի եռման աստիճանին, բայց ոչ բուն եռալուն։ Բացի այդ, եփելուց առաջ սրճեփը պետք է ողողել տաք ջրով։ Սուրճը պետք է ըմպել անմիջապես։ Սուրճի իսկական սիրահարները, երբեք իրենց թույլ չեն տալիս տաքացնել և օգտագործել նախորդ օրվանից մնացած սուրճը։ Չափազանց կարևորվում է սուրճի սերը, որի նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է երկրից երկիր, արաբական երկրներում՝ wesh–ը՝ սերը, մինչ օրս էլ համարում են «սուրճի դեմքը»: Իտալիայում այն համարում էին բույրի աղբյուր, իսկ Հունաստանում առանց սեր սուրճ մատուցելը համարվում էր վիրավորանք։ Այսօր սուրճի սերն ընդգծելու համար ընդունված է այն մատուցել սպիտակ բաժակներով: Իսկ ընդհանրապես տարբեր ձևերով պատրաստված սուրճերն ունեն իրենց առանձնահատկություններն ու մատուցման էթիկետը։
Սուրճ
IQ թեստ: Յոթ առասպելներ IQ-ի մասին
Ինտելեկտի գործոնի (IQ) չափումը մշակվել է Հանս Էյզենքի կողմից XX-րդ դարի քառասունական թվականներին: Հիսունականներին IQ-թեստերը խիստ մեծ տարածում գտան Եվրոպայում, իսկ նրա հեղինակը դարձավ հայտնի անձնավորություն: Ինտելեկտը չափվում էր ամենուր, ինչպես գրասենյակներում, այնպես էլ ընկերական շրջապատում: "Նա ցածր IQ ունի" արտահայտությունը դարձել է բնորոշման ձև և նույնացվում է "նա հիմարի մեկն է" արտահայտության հետ, ինչն իրականում է հեռու է իրականությունից: Չէ որ ինտելեկտը բնորոշվում է որպես մարդու ճանաչողական կարողությունների ամբողջություն, որոնք վկայում են վերջինիս մտածողության մակարդակի և բարդ խնդիրները լուծելու կարողության մասին: Այդ իսկ պատճառով ինտելեկտը ստուգող թեստերի խնդիրն է բացահայտել, թե մտածողության որ տեսակն է առավել զարգացած տվյալ մարդու մոտ պատկերավոր, տրամաբանական, բանավոր և այլն, ինչպես նաև գնահատել նրա հիշողությունը, զարգացվածության մակարդակը, ուշադրությունը: Ինտելեկտի ստուգման առաջին թեստերը հորինվել են Հանս Էյզենքի կողմից նացիստական նախագծի շրջանակներում, որն ուղղված էր գերմարդկանց (ամենագեղեցիկ, ամենախելացի և գենետիկորեն անթերի) ռասայի ստեղծմանը: Թեստը մշակելիս նա հիմնվել է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր տարիք ունի ինտելեկտուալ զարգացման իր նորմերը:Էյզենքի գրչին են պատկանում մի քանի հոդվածներ, որոնցում խոսքը գնում է ռասայական, գենետիկական կամ սեռային գերազանցության մասին: Օրինակ 1971թ-ին նրա վրա ձվեր նետեցին հրապարակային դասախոսության համար, որի ժամանակ Էյզենքը պնդում էր, որ սևամորթների IQ-ն միջինը 15 կետով ավելի ցածր է, քան սպիտակամորթներինը, ինչը պայմանավորված է գենետիկական կոդի առանձնահատկություններով:
Առասպել առաջին: Ամփոփիչ թիվը, որը տրվում է ձեր կողմից IQ թեստն անցնելուց հետո, հանդիսանում է ձեր խելքի և կարողությունների ցուցանիշը:Իրականում: Էյզենեքի թեստը բաղկացած է մի քանի բաժիններից (այսպես կոչված ենթաթեստերից)աբստրակտ, վերբալ, պատկերավոր մտածողությունը և այլն ստուգելու համար: Ենթաթեստերի արդյունքները գումարվում են և արդյունքում տրվում է միջինացված նիշը: Հետևաբար, երևելի պատկերավոր մտածողություն ունեցող անձնավորության մոտ առկա է ոչ այնքան բարձր տրամաբանական մտածողություն, և IQ-թեստի արդյունքն այնքան էլ գոհացնող չի լինի:
Առասպել երկրորդ: Որքան բարձր է IQ-ն, այնքան խելացի է այն հանձնողը:Իրականում: IQ-բալերն ընդամենը նորը ճանաչելու մարդու կարողության ցուցանիշն են: Դա տեղի ունեցող իրադարձությունները դիտարկելու և ընկալելու մարդու կարողության աստիճանն է: Սակայն դրանք կապ չունեն ոչ մարդու պրակտիկ խելքի, ոչ էլ ստեղծագործական կարողությունների հետ:
Առասպել երրորդ: Բարձր IQ ունեցող մարդը մյուսներից ավելի մեծ շանսեր ունի կյանքում հաջողության հասնելու:Իրականում: IQ-թեստի հանրահայտ հրապարուկումներից մեկի նախաբանում Էյզենքը գրել էր, որ կյանքում հաջողության հասնելու համար ինտելեկտի բարձր ցուցանիշները պարտադիր կարգով պետք է ուղեկցվեն համառությամբ և բարձր մոտիվացիայով: Բարձր ինտելեկտ ունեցող անձը, ով սակայն չունի համառություն, կարող է իր ողջ կյանքն ապրել սպասելով "իր ժամին": Իմացության մեջ համառ, սակայն որևէ նպատակի մոտիվացիա չունեցող մարդը կարող է այդպես էլ չլքել բազմոցը: Որքան էլ տխուր է հաջողության առավել մեծ շանսեր ունի համառություն պլուս մոտիվացիա համադրումը, նույնիսկ եթե բացակայում է վառ արտահայտված ինտելեկտը:
Առասպել չորրորդ: Եթե մարդու IQ-ն բարձր է 170-ից, ապա նա հանճար էԻրականում: IQ-ի մասնագիտական թեստերում ամենաբարձր միավորը 144-ն է: Նշված թիվը գերազանցող արդյունքն այնքան էլ չի մանրամասնվում ընկնելով «150-ից 160» կամ «160-ից 170» նիշերի միջակայքը և այլն: Հստակ արդյունքներ են տալիս Էյզենքի ինտերնետում առկա թեստերը: Վերջին 50 տարիների ընթացքում Երկրի բնակիչների IQ-ն բարձրացել է 12 կետով:Նոր զելանդացի սոցիոլոգ Ջեյմս Ֆլիննի անունն է կրում այն էֆեկտը, որի շնորհիվ սյուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդից ավելի խելացի է լինում, առնվազն ավելի արագ և ավելի լավ է կատարում հոգեբանական թեստերում ընդգրկված հանձնարարությունները: Գոյություն ունեն մի քանի վարկածներ, որոնցով փորձ է արվում բացատրել Ֆլիննի էֆեկտի էությունը, սակայն դրանցից և ոչ մեկը հանրության կողմից լայն ճանաչում չի ստացել: Ինքը Ջեյմս Ֆլիննը մշակել է մաթեմատիկական մոդել, որը բնութագրում է մտավոր զարգացման վրա ազդող ամենատարբեր գործոնները, և ցույց է տվել այդ գործոնների միջև տարբերությունը:Ֆլիննը հանգել էր այն եզրակացության, որ ինտելեկտի աստիճանը մեծապես պայմանավորված է ոչ թե գեներով, այլ շրջապատով: Այս վարկածը հաստատում են նաև որոշ փորձնական տվյալներ: Մասնավորապես, նկատվել է, որ միևնույն ընտանիքում դաստիարակված հարազատ և որդեգրված երեխաները խիստ մոտ արդյունքներ են գրանցում թեստավորման ժամանակ, թեև նրանք ունեն տարբեր կենսաբանական ծնողներ:
Առասպել հինգերորդ: Կարելի է անցնել թեստն Ինտերնետում և իմանալ սեփական IQ-ն:Իրականում: Ինտերնետում տեղակայված բոլոր թեստերը Էյզենքի հարցաշարի հեշտացված տարբերակներն են: Եվ եթե նման թեստը ձեզ գնահատել է «171» միավոր ասելով "շնորհավորում ենք, դուք անվիճելի հանճար եք", հարկ է անպայման ավելացնել. "երրորդ դասարանցիների խմբի ֆոնի վրա": Մասնագիտական IQ-թեստը մի քանի տարին մեկ անգամ վերանայվում է հոգեբանների կողմից միաժամանակ հաշվի առնելով Ֆլիննի էֆֆեկտը:
Առասպել վեցերորդ: Ինտելեկտի գործոնը հաստատուն մեծություն էԻրականում: Նախ և առաջ անհրաժեշտ է տարբերակել իրական ինտելեկտը և IQ-թեստի ցուցանիշները: Իրական կարողությունները կարող են թեթևակիորեն տարբերվել կախված տրամադրությունից, զգացողությունից և նույնիսկ ինքնագնահատականից: Ինչ վերաբերում է թեստի խնդիրներին, ապա միշտ հարկավոր է հիշել հետևյալը. իրադրությունը, որում հայտնվում է թեստն անցնող անձը, որոշակիորեն արհեստածին է: Մարդը կարող է սխալ ընկալել վատ ձևակերպված կամ ռուսերեն վատ թարգմանված հանձնարարության պայմանները: Նա կարող է թեստի կեսին կորցնել տվյալ հանձնարարության նկատմամբ հետաքրքրությունը կամ լինել անուշադիր: Եվ հակառակը հնարավոր է այնպես նախապատրաստվել Էյզենքի թեստի հանձնարարություններին, որ դրանց պատասխանելը մեծ ջանքեր չի խլի: Սակայն դա բոլորովին էլ չի ապացուցում, որ ձեր ինտելեկտն անասելի բարձր է:
Առասպել յոթերորդ: Աշխարհում գոյություն ունի մի գաղտնի կազմակերպություն, որին անդամակցում են 170-ից բարձր IQ ունեցող մարդիկ: Նրանք բոլորն էլ հանդիսանում են այս աշխարհի իշխանները. խոշոր կորպորացիաների ղեկավարներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի հասարակական գործիչներ: Սակայն եթե դուք հանդիսանում եք բացառիկ ինտելեկտ ունեցող հավաքարար, այդ կազմակերպությունը վաղ թե ուշ կնկատի ձեզ, իր հովանավորության տակ կառնի, և այդ ժամանակ ձեզ խոստումնալից կարիերա է սպասվում:Իրականում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավատալ այս առասպելին, թող շարունակեն հավատալ: Գործնականում գոյություն ունի ավելի ժողովրդավարական մի կազմակերպություն, որը միավորում է բարձր ինտելեկտ ունեց ող անձանց. դա Mensa International-ն է: Այն ավելի շուտ լուսավորչական գործունեություն է ծավալում: Մինչդեռ այս միջազգային եղբայրությանը հնարավոր է միանալ միայն մեկ ձևով անցնելով ինտելեկտի ստուգման թեստ և գրանցելով բացառիկ արդյունքներ:Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3487917847431
Լեոնարդո դա Վինչի.Մոնա Լիզա
Ավելի քան հիսուն տասնամյակ անց արվեստաբանները դեռ շարունակում են ուսումնասիրել Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի “Մոնա Լիզայի” կամ “Ջոկոնդայի” դիմանկարը: Վերջերս արված ուսումնասիրություններից հետո իտալացի արվեստաբանները պնդում են, որ դա Վինչիի “Մոնա Լիզայի” դիմանկարի վրա տառեր և թվեր են գտել: Դա հնարավոր է անել հատուկ գերզգայուն տեխնիկայի միջոցով:
Պրոֆեսոր Սիլվանո Վինչետին` Իտալիայի մշակութային ժառանգության պահպանման ազգային կոմիտեի նախագահը, ասում է, որ Ջոկոնդայի աչքերում թվեր և տառեր են ուրվագծվում: Դրանք կարելի է տեսնել մեծացված պատկերի վրա: Աջ բիբում երևում են լատինական LV տառերը: Արվեստաբանի կարծիքով` դա հենց դա Վինչիի անվանատառերն են: Ձախ բիբում կարդացվում է 149 թիվը. հնարավոր է` դա էլ նկարի ստեղծման տարեթիվն է, սակայն, չգիտես ինչու, չկա վերջին թիվը:Ինչպես հայտնի է, նկարում պատկերված կնոջ ինքնության մասին մի քանի վարկածներ կան, որոնցից մեկի համաձայն` դա Վինչին պատկերել է Լիզա Գերարդինիին: Այլ վարկած է առաջ քաշում Սիլվանո Վինչետին: Ըստ նրա` կտավը ստեղծված է եղել ոչ թե 1503-04 թթ., այլ 1490թ.: Դա Վինչիի կենսագրությունից գիտենք, որ սկսած 1482-ից` նկարչին իր արքունիք է հրավիրում Միլանի հերցոգ Լոդովիգո Սֆորցան: Իսկ ենթադրյալ Լիզա Գերարդինին ապրել է Ֆլորենցիայում: Հավանաբար դա Վինչին պատկերել է Սֆորցայի շրջապատի ազնվական կանանցից մեկին:Արվեստաբանը նաև կամրջի ֆոնին հայտնաբերել է 72 թիվը, որի նշանակությունը դեռ մեկնաբանված չէ: Բայց գիտնականը համոզված է, որ այս թիվն էլ պատահականություն չէ և իր նշանակությունն ունի:Գուցե և այս վարկածներն այնքան էլ հիմնավոր չթվան, բայց շատ արվեստաբանների համար կասկած չկա, որ դա Վինչին կոդավորված տեղեկություններ է փոխանցել իր աշխատանքներում: Այս պնդումը հաստատում է տարիներ առաջ Իտալիայի ազգային կոմիտեի անդամ Լուջի Բորջիայի գտած մի հին գիրք, ըստ որի մի հատվածի` դա Վինչիի “Մոնա Լիզայի” աչքերը լի են գաղտնիքներով և խորհրդանիշներով: Ըստ Վինչետիի խոսքերի` նկարիչը իր արվեստում սիրում էր գործածել տարբեր նշաններ և կոդեր: Շատ հավանական է, որ նա աչքերում, այսինքն`հոգու հայելով կարևոր տեղեկություն փոխանցեր:Նկարն էլ ավելի խորհրդավոր մշուշով է պարուրում նրա ճակատագրիը: Եթե դիմանկարը պարզապես պատվեր լիներ, ապա տրամաբանական է, որ ավարտելուց հետո պետք է հանձնվեր պատվիրատուին: Բայց դա Վինչիի կենսագրությունից գիտենք, որ “Մոնա Լիզայի” դիմանկարը նրա մոտ է եղել մինչև իր կյանքի վերջը: Այստեղ էլ ուրիշ հարց է ծագում. գուցե աշխատանքը ամենևին է պատվեր չի եղել կամ էլ դուր չի եկել պատվիրատուին, և նա հրաժարվել է դրանից, հնարավոր է նաև, որ շատ թանկ է եղել դա Վինչիի համար, ուստի իր մոտ է պահել: Ստույգ փաստերի բացակայության պայմաններում անվերջ կարելի է այսպիսի վարկածներ առաջ քաշել....

Աշխարհի յոթ հրաշալիքներ
Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել ենեգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։
Եգիպտական բուրգեր
Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։
Ալեքսանդրիայի փարոս
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)
Զևսի արձան
Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։
Հռոդոսի կոթող
Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում։
Շամիրամի կախովի այգիներ
Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։
Հալիկառնասի դամբարան
Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։
Արտեմիսի տաճար
Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։
![]() | ![]() | ![]() |
---|---|---|
![]() | ![]() | ![]() |
![]() |
Վանա կատու
Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից Արևմտյան Հայաստանում՝ այժմյան Թուրքիայիկազմում գտնվող Հայկական լեռնաշխարհ։
Մինչև 20-րդ դարի սկիզբը՝ ֆելինոլոգիայի (ընտանի կատուներին ուսումնասիրող գիտության) ձևավորումը և ընտանի կատուների սիրողների հասարակական ակումբների ու միջազգային կազմակերպությունների ստեղծումը, կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու» այսինքն՝ Վանի կամ Վանա լճի կատուներ։Վանա կատու Արփին ամռանը (Տերը՝ Կարեն Մանվելյան, ՀայաստանԵվրոպայում մինչև 16-րդ դար բոլոր կատուները եղել են կարճագեղմ և փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարծող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։
Տարբեր ժամանակ Եվրոպա բերված վանա կատուները անվանվել են մեկ ռուսական անգորա (քանի որ ներմուծվում էին Ռուսաստանի տարածքով անցնող Մետաքսե Ուղու հատվածով), մեկ օղակաձև պոչով սպիտակ կատուներ (քանիոր դասական գույնի վանա կատուների մոտ պոչի վրա երևում են 5-7 օղակներ, ինչը բացատրվում են այն բանով, որ գեղմի կարմիր գույնը գենետիկորեն միշտ շերտավոր է)։ Սակայն, սովորաբար նրանց անվանում էին անգորա կատու, իսկ գեղմի գույնը նկարագրում էին ինչպես սպիտակ։ Այսպես օրինակ, ֆրանսիացի նկարիչ Անթուան Ժան Բեյլի (Antoine Jean Bail) (1830-1918) նկարը անվանվել է՝ «Աղջիկը սպիտակ կատվի հետ»։ Բայց այդ նկարին պատկերված է դասական վանա կատուն ։ Մինչ օրս շատ դեպքերում մարդիկ անվանում են սպիտակ նույնիսկ երկգույնանի կատուներին, որոնց մոտ սպիտակ գույնի նշանները զբաղեցնում են զգալի մասը:
Վանա լիճՀետաքրքիր է, որ դասական վանա կատվի գեղմի նշանների գույնը համապատասխանում է Վանա լճի, որը ավանդաբար հայկական գրականության մեջ անվանվում էր ծով, արևածագի/մայրամուտի գույնին։ Դասական գույնի վանա կատուների մոտ նշանները գտնվում են մորթու այն մասերի վրա, որոնք կգտնվեին ջրի մակերեսից բարձր, եթե կատուն լողանալ Վանա լճի մեջ արևածագին/մայրամուտին՝ կարծես թե արևն ինքն է թողել կատվի մորթու վրա այդ ծիրանագույն նշանները։ Երևի թե լողացող վանա կատուների տեսարանը հիացրեց մեր նախահայրերի և այսպես ծնվել է առասպելը, որը Ամենազոր Աստծո օրհնությամբ է բացատրել վանա թույրի առաջացումը վանա կատուների մոտ։
