top of page

 

Մակերես` 41.28 կմ2

 

Բնակչություն` 3139

 

Շնող գյուղը , միջնադարում` Կայծոն , գտնվում է ՀՀ Լոռու մարզում , մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևելք : Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է

 

Կայծոն ամրոցի հետ (10-11դ) : Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում` 18-րդ դարի կեսերից :  Շնող անվան ծագումը կապվում է շեն-

 

հող կապակցության հետ : Համաձայն այլ ենթադրության` գյուղի անվանումն առաջացել է շինող բառից (կառուցող, շինարար) իմաստով: Շնող գյուղը գտնվում է

 

Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում , Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած, բարդ ռելիեֆով տարածքի վրա:

 

Վերջինս հյուսիս- արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով (գյուղին հարող մասում մինչև 200մ խորությամբ ): Կլիման բարեխառն է : Գլխավոր գետը

 

սահմանակից Դեբեդն է  ` Շնող վտակով : Ծովի մակերևույթից բարձր է 670 մ-ով : Գյուղը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր

 

ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով: Լեռնալանջերը, նախալեռնային, տարածքները գետահովիտները պատած են

 

արգավանդ , բարեբեր  հողատարածություններով : Շնողի հարակից վայրերում (Դուքանաձոր,Բովեր, Ծակեր, Փիջուտ, Գուգութ ) կան օգտակար հանածոններ`

 

պղնձի, երկաթի, մոլիբդենի : Շնողի բնակչության նախնիները հիմնականում բնիկ են : Որոշ վերաբնակեցում կատարվել է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի

 

սկզբին : 1915 թ. Ախթալա կայարանից Մեծ եղեռնից փրկված Շնող են հասցվել 285 գաղթականներ`տեղահանված Արևմտյան Հայաստանի Բասենի, Էրզրումի

 

նահանգի գյուղերից : Դրանց չնչին մասն է հարատևել Շնողում : Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի (X դ) միանավ եկեղեցու (X դ)

 

մնացորդները ,Սուրբ Գևորգ (1893թ.) Սուրբ Սարգիս (1894) եկեղեցիները, Տերունական խաչարձան –մատուռը (1222), Սուրբ Սարգիս մատուռը(XVII դ),

 

 Ս. Նշան մատուռի մնացորդները (XVII դ) :Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված է հուշարձան`75-րդ տարելիցի առթիվ,գյուղի կենտրոնական

 

հրապարակի եզրին կառուցված է հուշահամալիր`նվիրված Հայրենական պատերազմում զոհված 258 շնողցիների հիշատակին: Շնող գյուղը այսօր ճանաչված,շեն

 

ու բարեբեր բնակավայրերից  է :Ունի միջնակարգ հանրակրթական,արվեստի դպրոցներ,մշակույթիտուն,գրադարան,կապիբաժանմունք,մսուր-մանկապարտեզ,

 

հայրենագիտական թանգարան, ինչպես նաև համայնքում աշխատում է կաշվի վերամշակման արտադրամաս,հացի փուռ, մի շարք խանութներ ու սննդի

 

օբյեկտներ/20 հատ/,որտեղ աշխատում են շուրջ 480 շնողցի: Շնողցիների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացել է բազմատարր գյուղատնտեսությունը: Պապենական ճյուղերն են եղել այգեգործությունը, անասնապահությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը,

 

թռչնապհությունը,շերամապահությունը: Հողի սեփականաշնորհումից հետո այգեգործությունը փոխարինվեց հացահատիկի,կարտոֆիլի և 1-ին անհրաժեշտության

 

այլ կուլտուրաների մշակությամբ:Վերջին տարիներին այգեգործությունը նորից համայնքում զարգացում է ,ապրում, հիմնվում են նոր այգիներ, պտղաբուծության

 

առաջատարը համարվում է դեդձը: Համայնքում առկա է ինքնահոս ոռոգման ցանց,որը 80տոկոսով բավարարում հողատերերին:Համանքում տրանսպորտային

 

վիճակը բավարար է, ամենօրյա կապը շրջանի, մարզի, մայրաքաղաքի հետ երթուղայի ավտոբուսներով իրականացվում է:Շնողցիներից գիտությունների դոկտոր-

 

պրոֆեսորներ են 8 հոգի ,պրոֆեսոր են 5 հոգի, գիտությունների թեկնածուներ և դոցենտներ են 40 հոգի ,վաստակավորի կոչմանն են արժանացել 21 հոգի ,

 

գեներալ- մայորի կոչման է արժանացել 1 հոգի, գնդապետի կոչման` 2հոգի սպորտի վարպետի կոչման են արժանացել 6 հոգի:

 

Անվանման արմատաբանական բացատրությունը գալիս է «շեն հող» բառակապակցությունից։ Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում, ԴԵԲԵԴ գետի

 

աջափնյա սարավանդի և հարակից՝ ձորերով ու բլուրներով պատած, բարդ և անհանգիստ ռելիեֆով տարածքի վրա։

 

Ունի միջնակարգ հանրակրթական և յոթամյա արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան,

 

կենցաղասպասարկման տաղավար, 2 մսուր մանկապարտեզ, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, հայրենագիտական թանգարան։

 

Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Մեծ քարի գլուխ թաղամասը երբեմնի բռնող միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է X-XI

 

դդ։ Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում. 13-րդ դարի աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով։ Շնող անունը վերաբերել է

 

գյուղին, որը իր մեջ Բերդաթաղի հետ ներառել է նաև 19-րդ դարի վերջի աղբյուրներում հիշվող Նորաշենը (Փոքր քարի գլուխ թաղամասը և գյուղի ներկայիս կենտրոնական

 

տարածքը)։ Կայծոն-Շնողը բաժանել է Հայաստանի վարուվերումներով լի ճակատագիրը։ X-XI դդ տարածաշրջանում իշխել են Կյուրիկյանները: 1118 թվին Կայծոնը

 

Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը:XII-XIV դդ այն եղել է Զաքարյանների տիրույթներից մեկը, 12-րդ դարի կեսից սկսած ասպատակվել է թուրք-սելջուկյան,

 

թաթար-մոնղոլական հորդաների կողմից:

 

17-րդ դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով։ Հետագա դարաշրջաններում

 

ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների։ 1919 թ.-ի հունվարին Լոռին Թուրքիայի սպառնալիքներից ապահովելու նպատակավ Սադախլոյից մինչևՓամբակ

 

հայտարարվեց չեզոք գոտի , փաստորեն անջատելով այն Հայաստանից։ 1920 թ.-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան

 

կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ։ Արևելյան Հայաստանի

 

խորհրդայնացումից և Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր։

 

Վրացական կողմը, խախտելով 1920 թ.-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնակավայրեր, չէր պատրաստվում հեռանալ

 

Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921 թ.-ի փետրվարին Լոռին

 

ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

 

Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, Հայրենական պատերազմը, 1949 թ.-ի աքսորը, 1988 թ.-ի ահեղ

 

երկրաշարժը, Արցախի ազատամարտի զոհերը։

 

ԿԼԻՄԱ

Կլիման բարեխառն է՝ չափավոր մեղմ ձմեռներով, մոտիկ չոր արևադարձայինին։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11,1 աստիճան, առավելագույնը՝ 38° C, նվազագույնը՝ -22° C։

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ

Շնողին հարակից վայրերում կան օգտակար հանածոների պղնձի, երկաթի, մոլիբդենի, օխրայի, փիրուզի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է և մշակվել

 

տեղում։ Շնողը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով։

 

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ բարեբեր հողատարածություններով։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկների,

 

տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ։

 

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի (10րդ դար), միանավ եկեղեցու մնացորդները, Ս. Գևորգ (1893 թ), Ս. Սարգիս (1894 թ) եկեղեցիները, Տերունական

 

խաչարձան-մատուռը(1222 թ), Ս. Սարգիս մատուռը (17-րդ դար), Նշան մատուռի մնացորդները(17-րդ դար)։

getImage (2).jpg
getImage.jpg
getImage (1).jpg
getImage (5).jpg
885025_439408696159390_805617532_o.jpg
getImage (4).jpg
10156106_466904866788285_5147425879669768407_n.jpg
getImage (3).jpg
10156106_466904866788285_5147425879669768407_n.jpg

ՇՆՈՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

Շնողի արվեստի դպրոց,գեղարվեստական ,երաժշտական նախնական կրթության ուսումնական օջախ:Հիմնվել է 1980-ին:ՈՒնի գեղարվեստական,

 

դաշնամուրային, ժողգործիքների ,լարային , փողային բաժիններ : Դպրոցը գոյության ընթացքում տվել է ավելի քան 350 շրջանավարտ,որոնցից առավել օժտվածները ուսումը

 

շարունակել և շարունակում են  Երևանում ,Վանաձորում : Դպրոցի սաները և դասատուները մասնակցում են բազմաթիվ միջոցառումների:Հիմնադրման օրվանից մինչև 1988-ը

 

տնօրեն է եղել Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցի շրջանավարտ , խմբավար Սոս Պետրոսյանը,1988-1991-ը՝Աբովյանիանվան մանկավարժական ինստիտուտի

 

մշակույթի ֆակուլտետի շրջանավարտ,փողահար Վանուշ Հովհաննիսյանը,1991-ից տնօրենն է Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցի շրջանավարտ,քանոնահար-վոկալիստ

 

Արմինե Խառատըանը:

Մայիսի 9 Շնողում

Երեխաների պաշտպանության օր

2013 թ. հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի երեխաների համար «Պաշտպանենք Թեղուտը» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջոցառումներ անցկացվեցին «Թեղուտ» ՓԲ ընկերության և «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Տոնական օրը մեկնարկեց Շնողի մշակույթի կենտրոնում կազմակերպված շախմատային առաջնությամբ: 
Միջոցառումները շարունակվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի հարակից տարածքում, որտեղ նաև իրենց նվերները ստացան շախմատային առաջնության հաղթողները՝ Արամ Մեհրաբյանը, Նարեկ Հոբոսյանը և Սյրան Սիմոնյանը: «Պաշտպանենք Թեղուտը» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Թեղուտ» ՓԲԸ և «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հուշաղբյուրի տարածքը ամբողջությամբ բարեկարգվել է, կահավորվել է սոցիալական գովազդի վահանակներով, մանկական խաղասարքերով, աղբարկղերով և հանգստի ու ժամանցի համար անրաժեշտ այլ պարագաներով:

Աղբյուրը՝ Անկյուն + 3

 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՇՆՈՂՈՒՄ ԵՒ ԹԵՂՈՒՏՈՒՄ

Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ համայնքները նույնպես անմասն չմնացին ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումներից: Թեղուտում շախմատի առաջնություն անցկացվեց: «Մաքուր պահենք մեր հողն ու ջուրը» կարգախոսով ակցիային մասնակցեցին «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցները, Շնողի «Կանանց խորհրդի» անդամներն ու դպրոցականներ:

Աղբյուրը՝ Անկյուն + 3

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ՝ ԻՐ ԳՈՐԾԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Անկախացումից հետո հայաստանյան գրեթե բոլոր դպրոցներում որպես օտար լեզու սկսեցին դասավանդել միայն անգլերենը: Քանի որ աշխատաշուկայում ավելի պահանջվածը միջազգային այդ լեզուն էր, շատ դպրոցներ, որոնցում մինչ այդ ֆրանսերեն ու գերմաներեն էր դասավանդվում, նույնպես անցան անգլերենի: Շնող գյուղի միջնակարգ դպրոցն այս առումով բացառությունների թվում էր: Այստեղ օտար լեզուն գերմաներենն էր ու գերմաներենն էլ մնաց, որովհետեւ այնպիսի ուսուցիչ ունեին, որ իր տված գիտելիքներով դպրոցի անունը միշտ բարձր էր պահում:

Աղբյուրը՝ Անկյուն + 3

 

ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՒ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՇՆՈՂՈՒՄ ՈՒ ԹԵՂՈՒՏՈՒՄ

Գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության անասնաբուժասանիտարական ու բուսասանտիարական լաբորատոր ծառայության կենտրոնը» Շնող եւ Թեղուտ գյուղերում պտուղների եւ կենդանական ծագման սննդի ուսումնասիրություն է կատարում: Ուսումնասիրության նպատակն այս տարածքում աճող պտուղներում ու արտադրվող սննդամթերքի մեջ ծանր մետաղների առկայութոյունը պարզելն է:

Նյութը՝Անկյուն + 3-ի

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կառույց՝կանգնեցված Հայոց Մեծ եղեռնի 75-րդ տարելիցի առթիվ:1990թ,հեղինակ ՝ճարտարապետ Գառնիկ Շախկյան,քարգործ վարպետ՝Արծրուն Հակոբյան:Զոհերի հիշատակի հավերժացման խորհրդանիշը մոտ 3մ բարձրությամբ ,հայկական խաչքարային  և զարդաքանդակային ընդհանրացված մոտիվներով կոթող է պատվանդանով՝տեղադրված ճակատային կողմից աստիճանավոր ,բազալտե անմշակ կազմված արհեստական բլրաթմբի վրա:

Շնողի եղեռնի զոհերի հուշակոթող

ՇՆՈՂԵՑԻՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ

Դեռեւս 1960-ակններին երեւանաբնակ շնողեցի Ռուբեն Մելիքսեթյանի նախաձեռնությամբ հիմք է դրվել «Շնողի օր» միջոցառմանը: Ամեն տարի հոկտեմբերի առաջին կիրակի օրը Երևանում բնակվող շնողեցիները հավաքվել են՝ քննարկելու հայրենի գյուղի զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում: Վերջին տարիներին այս ավանդույթը մոռացության էր մատնվել, սակայն տասնամյակների ընդմիջումից հետո Շնողում որոշել են վերականգնել այն:

Շնողի հրապարակից արևելք գտնվող եռանավ եկեղեցի ամբողջական տեսքով,վերակառուցված է 1894-ին:ՈՒնի Սուրբ Գևորգի հատակագծային և ծավալատարածական հորինվածքը:Հատակագծում ուղղանկյուն է ՝17,62x10,72մ չափերով:Աղոթասրահը 2 շարք 2-ական սյուներով բաժանված է 3 նավի :Մուտքերը արևմտյան  և հյուսիսային կողմերից են:Նավերը և ավանդատները ծածկված են կիսագլանաձև թաղերով:Պատերը շարված են բազալտե կիսամաքրաշատ ոչ խոշոր ,անկյունային մասերը ,կամարները,որմնակամարները,սյան բները՝սրբատաշ խոշոր քարերով:ՈՒնի պարզ ,հստակ ձևերով ճակատային հարթություններ՝առանց գեզարվեստական հառդարանքի :Արևմտյան ճակատի միջին մասում՝մուտքի ուղղությամբ,պատը 41 սմ դուրս է գալիս ճակատային հարթությունից,ստեղծելով  գեղարվեստական շեշտ և ծառայելով պատվանդան այդ թևում տանիքի գագաթին բարձրացող  քառասյուն զանգաշտարակի համար:Տանիքը ծածկված է հատած կիսակոնաձև  կղմիդներով:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Ոսկե աշուն

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՇՆՈՂՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ

«Թեղուտ» ընկերության ղեկավարությունը Շնողում էր հավաքել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շահառուներին: Հանդիպմանը մասնակցում էին ընկերության աշխատակիցներ, Թեղուտ, Շնող համայքների բնակիչներ, համայնքապետեր, Լոռու մարզպետարանի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, հուշարձանների պահպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայցուցիչներ:Քննարկվեց ընկերության իրականացրած քաղաքականությունը շրջակա միջավայրի, մարդկանց առողջության պահպանման ու աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում: Վալլեքս խմբի ընկերությունների նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Ավագյանը տեղեկացրեց, որ Թեղուտ ընկերությունը մշակել եւ միջազգային գործընկերների հետ համաձայնեցրել է մի քաղաքականության, ըստ որի` Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով:(նյութը անկըուն +3-ի)

«ԹԵՂՈՒՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ

«Թեղուտ» ընկերությունը ամանորյա նվերներ է պատրաստել ու տրամադրել մինչեւ 10 տարեկան 1150 երեխաների: Այդ թվում են Թեղուտի ու Շնողի փոքրիկներն ու «Էյ-Սի-Փի» ընկերության ալավերդցի աշխատակիցների երեխաները:(նյութը անկյուն +3-ի)

ՁՄԵՌ ՊԱՊԸ ՆԱև ՇՆՈՂՈՒՄ ՈՒ ԹԵՂՈՒՏՈՒՄ Է ԵՂԵԼ

Շնող եւ Թեղուտ գյուղերի երեխաների ամանորյա նվերների մեջ այս տարի էլ կարեւոր տեղ գտան նաև «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից պատրաստված նվերները: Երեխաներն էլ Ձմեռ պապին դիմավորելու համար հավուր պատշաճի էին պատրաստվել:(նյութը անկյուն +3-ի )

ՇՆՈՂԵՑԻ ԼՈՒՍԻՆԵ ՇԱԴԻՆՅԱՆՆ ԻՐ ՄԵԿԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՏՈՆԵՑ

Շնողում հունվարի 21-ին ծննդյան տոնակատարություն էր, որի մասին ողջ գյուղն էր խոսում: Լուսինե Շադինյանի հարազատները հավաքվել ու նշում էին նրա ծննդյան մեկ դարը: Հոբելյարն իր ծննդյան օրը տոնում էր մյուսներից ոչ պակաս եռանդով:(նյութը անկյուն +3-ի )

 

Շնողի  հուշահամալիր

 

Հայրենական  պատերազմի  զինվորների  սխրանքը  և  անմահությունը  մարմնավորող ,զոհված  շնողնեցիների հիշատակը  հավերժացնող  կառույց  գյուղի  կենտրոնական  հրապարակի  եզրին, միջնակարգ  դպրոցի   շենքի  հարևանությամբ((1989): Կառուցված  է  սալածածկ  հարթակի վրա  ,բազալտե  քարով( հեղինակ ՝ճարտարապետ  Գառնիկ  Շախկյան,զինվորի  քանդակագործ՝Օնիկ  Հովհաննիսյան,քարգործ  վարպետներ  ՝Գառնիկ  Ամիրջանյան, Սուրեն  Շախկյան):Կառույցի  հորինվածքային  միջուկը,որը և,որպես  հավաքական  խորհրդանիշ  ,զոհվածների հիշատակի  հավերժացման,նրանց անմահության  գաղափարի  հիմնական  կրողն  է,11.5մ  բարձրությամբ  օբելիկսն  է  ՝հաստատուն, ուղղաձիգ շեշտով ,հանգիստ  ծավալներով  ,արտահայտիչ  ձևերով,ներդաշնակ  համաչափություններով:Դրան  լրացնում  է հաղթության  բերկրանքն  ապրող  մարտիկի  քանդակը,որը  քաջության  և  խիզախության  մարմնացումն  է՝կյանքով  լեցուն, խրոխտ, առնական: Որպես  ընդհանուր  ֆոն  ծառայում  է  ավելի  վաղ(  1970)  կառուցված  հորիզոնական, ոչ  բարձր ,մոր  խորհրդանշական  հարթաքանդակով  հուշապատը,որի  վրա  փորագրված  են  շնողնեցի  բոլոր  զոհվածների   անունները( 258 հոգի):Համալիրի  բաղադրիչները  հորինվածքով  և  տեղադրությամբ  փոխպայմանավորված  են, պատճառաբանված, դրանք  հաշվի  են  առնում դիտելիությա,  ներդաշնակության ,մասշտաբի ,դերի  խնդիրները:Գաղափարագեղարվեստկան  էությունը  լրացնում  են  զարդաքանդակները  ,հավերժության  և  անմահության  խորհրդանիշերը,  քիվերը  2  կողմից  գոտկող  բանաստեղծական  խոսքերը.հրապարակի  կողմից  ՝<<Ահեղ  լռությունն է ճամփաներում,սերմնացանները  չդարձան  տուն >>( Հ.Սահյան)  ,բակի կողմից, որտեղ  փորագրված են  նաև  զոհվածների  ազգանունները՝ <<Հիշիր,որ մենք  միասին  փրկել  ենք  համայն  աշխարհի  բախտը,հիշիր  և  փառք  տուր  մոզ՝ընկածներիս բոլոր >>( Ռ .Ռոժդեստվենսկի):

Նյութը ՝Գառնիկ  Շախկյանի  <<Կայծոն.Շնող  հայրենագիտարան>>-ից

 

Շնող գետ

Շնողնա ջուր,գետ ՀՀ Լոռու մարզում ,Դեբեդի աջ վտակը,երկարությունը 14 կմ ,ավազանի տարածքը ՝130քկմ : Սկիզբ է առնում Զիկատարի ,Ախետքի լեռնալանջերից, հոսում է հարավ-արևելքից հյուսիս , Շնող գըուղի տակ միանում Դեբեդին: ՈՒնի խառը սնում, հորդանում է գարնանը: Շնող գետին են խառնվում Շևուտի ,Բոխուտի,Փիջուտի Դուքանաձորի գետակները ( ջրերը): Վերին հոսանքի ավազանում կան հանքային աղբյուրներ (Մանստև):Հարուստ է փիչխուլ,մուրծա,կապույտ ձկնատեսակներով:Ջրերը օգտագործում են խմելու,ոռոգման,արտադրական նպատակներով:19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին աշխատացրել է շուրջ 2 տասնյակ ջրաղաց:

Նյութը ՝Գառնիկ Շախկյանի  <<Կայծոն.Շնող  հայրենագիտարան>> -ից

Շնողի ճարտարապետությունը,շինարարությունը,քաղաքաշինությունը

Շնողի  բուն  տարածքում  գտնվում  են  Կայծոն  ամրոցի  (10-րդ դ.),միանավ եկեղեցու ( 10-րդ դ.)  մնացորդները  ,Սուրբ  Գևորգ ( 1893),Սուրբ  Սարգիս ( 1894  եկեղեցիները,Տերունական  խաչարձան-մատուռը( 1222)  Սուրբ Սարգիս  մատուռը   (17-րդ դ ),Սուրբ  Նշան  մատուռի  մնացորդները ( 17-րդ դ):

Մինչև   1920-ական  թվականները  գյուղում   տան  հիմնական  տիպը  գլխատունն էր՝  օդան,բաղկացած  միջնատնից ,թոնրատնից,մառանից,գոմից  և այլն:ՈՒնեցել  են  սողոմաքաշ ( հազարաշեն )  և   սյուրմաքաշ  (հեծանային ) ծածկեր:Մեծ  մասը  եղել  են  գետնատներ:Մինչև  1950-ական  թվականները  Շնողում  պահպանվում  էին  սողոմաքաշ  ծածկերով  գլխատներ ,որոնք  նոր  բնակելի  տների  կառուցման  կապակցությամբ  կամ  քանդվում  էին,կամ  օգտագործվում  ոչ  բնակելի  նպատակներով:

1926  թվականին  գյուղի  կենտրոնական   հրապարակում՝մեյդանում, կառուցվել  է  1921  թվականին  հայ-վրաց  ընդհարումների  ժամանակ  զոհված  մարտիկների  հուշարձանը:

1920-ական   թվականներին  գյուղի  մեյդանում  կառուցվել  է  տաշտաձև  3  քարե   նավերով   աղբյուրը:

1910   թվականին  գյուղի  արևելյան  մասում  կառուցվեց  ներկայիս  արվեստի  դպրոցի  2-հարկանի շենքի  1-ին  հարկը:Պարապմունքները  այդ  շենքում  սկսվել են  միայն  1916 թվականից: 1927  թվականին  հիմք  դրվելով  7-ամյա  դպրոցին՝ծառացավ  նոր  դպրոց  կառուցելու  կամ  եղածը  2 -հարկանի  դարձնելու  խնդիրը: 1933 թվականին  շահագործման  է  հանձնվել  դպրոցի  շենքի  2-րդ  հարկը:  1943 թվականին  կառուցվել  է  դպրոցի   հարավային  կողմում  գտնվող  միահարկ  մասնաշենքը՝  որպես  մանկապարտեզ, սակայն  օգտագործվել  է  ուսումնական  նպատակներով  (վերջին  տարիներին   կրկին  օգտագործվում  է  որպես  մանկապարտեզ ): 1965  թվականին  գյուղի  կենտրոնական   հրապարակի   մոտ  շահագործման  հանձնվեց  դպրոցի   տիպային   նոր   շենքը՝  3   հարկանի  ուսումնական  ,սպորտային  և  հանդիսատեսային  մասնաշենքերով:  

Հայրենական  պատերազմում  զոհված  շնողնեցիների  հիշատակին  1989 թվականին  հրապարակամերձ  հատվածում  կառուցվել  է  բազալտակուռ  հուշահամալիր՝ դարերին  ու  հավերժությանը   կտակելով   Հայրենական  հերոսապատումը  և   ողբերգությունը: 1990 թվականին  գերեզմանոց   տանող  ճանապարհի  եզրին  կանգնեցվել  է  Մեծ  եղեռնի   զոհերին  նվիրված  հուշակոթող:

Նյութը ՝Գառնիկ Շախկյանի  <<Կայծոն.Շնող  հայրենագիտարան>> -ից

 

ԹԵՂՈՒՏՈՒՄ ՈՒ ՇՆՈՂՈՒՄ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐ ԿՀԻՄՆՎԵՆ

Խորհրդային տարիներին Շնողում շուրջ 500 հեկտար պտղատու այգիներ կային, որոնք բարձր ու որակյալ բերքատվություն էին ապահովում: Անկախության առաջին տարիներին, սակայն, այգիներն անգործության մատնվեցին ու անխնամ մնալով՝ չորացան: Թեղուտ ընկերությունը հիմա նախատեսում է Շնողի համար կենսական նշանակություն ունեցող այս ճյուղը վերականգնել ու պտղատու այգիներ հիմնել ինչպես Շնողում, այնպես էլ Թեղուտում:(նյութը անկյուն +3-ի)

 

«Կյանքը չեմ պատկերացնում առանց այգու և ծառի». այգեգործ

ԱՐՈՏԱՎԱՅՐ ԴԱՐՁԱԾ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԱՆԱՍՈՒՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ

Շնող գյուղի հողերը դեռևս խորհրդային տարիներից լավ բերքատվություն են ապահովել։ 90-ականները, սակայն, քայքայիչ շրջան էին նաև պտղատու այգիների համար. ոռոգման ջրի, տեխնիկայի բացակայության պատճառով դրանք տարիներ շարունակ անմշակ մնացին ու չորացան: Հիմա Շնողի երբեմնի հայտնի այգիները վերածվել են խոտհարքների:Նյութը՝Անկյուն + 3

 

Ժողովրդական երգիչ 4

 

 

«Շանթ» հեռուստաընկերության նախագծերից մեկին՝ «Ժողովրդակական երգչին», մասնակցում էր նաև Տիրուհի Մելիքսեթյանն, ով  Շնող գյուղից է:

Տիրուհի Մելիքսեթյան - Ծնվել է Լոռու մարզ գյուղ Շնող : Ավարտել է Շնողի Հ. Մելիքսեթյանի անվան միջնակարգ  դպրոցը: Այժմ սովորում է Երևանի պետական համասարանի իրավագիտության ֆակուլտետի 5-րդ կուրսում:Տիրուհի Մելիքսեթյանը  չունենալով երաժշտական  կրթություն  ժողովրդական երգիչ նախագծում անցավ  փայլուն  ճանապարհ  և բարձր  պահեց  Շնողի  պատիվը:

Տիրուհի Մելիքսեթյան ը այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց  երկրպագուների մի մեծ բանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»՝ ՇՆՈՂՈՒՄ ԵՒ ԹԵՂՈՒՏՈՒՄ

Այս տարի շնողի դպրոցն ավարտեց 24, Թեղուտի դպրոցը՝ 10 աշակերտ: Շոտով ավատրական ու միասնական քննություններն են, բայց մինչ այդ աշակերտներն ամփոփեցին ուսումնառության 12 տարիները՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին։

Աղբյուրը՝ Անկյուն + 3

 

«ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ»

«Թեղուտ» ընկերության աշխատակիցների նախաձեռնությամբ մայիսի 28–ին կազմակերպվել էր «Մաքուր պահենք մեր հողն ու ջուրը» խորագրով հերթական ակցիան: Ակցիային մասնակցում էին Թեղուտի և Շնողի դպրացականները: Այն նվիրված էր առաջին հանրապետության տոնին:

Աղբյուրը՝ Անկյուն + 3

ՀՈՒՆԻՍԻ 1–Ը՝ ՇՆՈՂՈՒՄ և ԹԵՂՈՒՏՈՒՄ

Երեխաների միջազգային օրն իսկական տոնի վերածվեց Թեղուտի և Շնողի մանկապարտեզներում: «Թեղուտ» ընկերությունն այս երկու գյուղերի երեխաների համար ոչ միայն նվերներ, այլև գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել:             Աղբյուրը՝ Անկյուն + 3     

ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ՝ ՇՆՈՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Հունիսի 4–ին Շնողի մանկական արվեստի դպրոցի սաները հանդես եկան տարեվերջյան հաշվետու համերգով: Շնողը գյուղական համայնք է, սակայն տարիներ շարունակ հայտնի է եղել իր արվեստի դպրոցի հարուստ ավանդույթներով:Աղբյուրը՝ Անկյուն + 3     

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ «ԹԵՂՈՒՏԻ» ՀԱՆՔԱՎԱՅՐ

«Թեղուտ» ընկերությունը Թեղուտի և Շնողի այս տարվա շրջանավարտների համար կազմակերպել է ճանաչողական շրջայց, որից հետո Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրի ռեստորանում շրջանավարտների համար կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: Տոնական միջոցառման ընթացքում շրջանավարտներին նաև անակնկալներ էին սպասվում:

Աղբյուրը՝ Անկյուն + 3     

ՇՆՈՂԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆԸ ՀԱՅՏՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԴԱՌՆԱԼ Է ՈՒԶՈՒՄ

Շնողի միջնակարգ դպրոցի 5–րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Ազարյանը Հայաստանի դպրոցականների շախմատի առաջնության եզրափակչում հայտնվել է լավագույն տասնյակում:Նյութը՝ Անկյուն + 3 -ի

Kentron TV Official chanel

Տեխնոգեն 

Շնող

Фото0102.jpg
Фото0101.jpg
Фото0100.jpg
Фото0099.jpg
Фото0098.jpg
Фото0097.jpg
Фото0096.jpg
Фото0095.jpg
Фото0094.jpg
Фото0093.jpg
Фото0092.jpg
Фото0091.jpg
Фото0090.jpg
Фото0089.jpg
Фото0088.jpg

ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ՈՒ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ՝ ԹԵՂՈՒՏՈՒՄ

Այս տարի առաջին անգամ Մետալուրգի ու հանքագործի օրը նշվեց նաև Թեղուտում: Հայաստանի տնտեսության զարգացման մեջ լուրջ դերակատարում ունեցող «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը մեկ ամսից կսկսի արտադրանք տալ։ Ու այստեղ հանքագործի ու մետալուրգի տոնին առավել մեծ սիրով ու ոգևորությամբ էին պատրաստվել:

Նյութը՝ Անկյուն + 3 -ի

Unknown Track - Unknown Artist
00:00

ՄԵՂՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ՝ ՇՆՈՂՈՒՄ

Սեպտեմբերի 7–ին Շնողի ու Թեղուտի բնակիչները հնարավորություն էին ստացել մասնակցելու մեղրի տոնավաճառի, որի ընթացքում վաճառքի էին հանել ոչ միայն մեղր, այլև գյուղատնտեսական բազմաթիվ մթերքներ:(ankyun +3)

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ ԿԱ

Ուսումնական տարին Շնող գյուղի միջնակարգ դպրոցում սկսել են բնականոն հունով: Պայմանների ու գույքի խնդիր չունեն: Միակ անհանգստացնող փաստը աշակերտների թվի նվազման միտումն է:

 

bottom of page