
ԱՄՆ_ի 20-րդ նախագահ Զաքարի Թեյլորը մահացել է շատակերությունից:Ամռան մի շոգ օր նա այնքան պաղպաղակ է կերել,որ թունավորում է ստացել:Նրան չեն հասցրել փրկել:Այդպիսով խեղճ նախագահը իր պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 16 ամիս:
70-ականների ամենահայտնի բեստսելլերի հեղինակ Ջիմ Ֆիկսը, ով գրել էր “Ամբողջական գիրք վազքի մասին” ստեղծագործությունը, մահացել է սրտի անբավարարվածությունից` հենց վազքի ժամանակ:
Իր ժամանակներում հայտնի պռոֆեսիոնալ քննիչ Ալլան Պիկերտոնը մահացել է լեզուն կծելու հետևանքով,երբ ոտքը ոլորվել է քայլերու ընթացքում:Լեզվի գանգրենայի հետևանքով քննիչը հրաժեշտ է տվել այս կյանքին:
Հանրահայտ կոմպոզիտոր Ժան-Բատիստ Լյուլին, որը թագավորական պալատի համար երաժշտություն էր ստեղծում, փորձերից մեկի ժամանակ այնքան է ոգևորվել, որ, ձեռքի փայտիկով հարվածելով հատակին, վնասել է սեփական ոտքը և արյան վարակումից մահացել:
Հույն փիլիսոփա Խրիսիպը մահացել է ծիծաղալու արդյունքում: Նա հետևում էր, թե ինչպես է իր հարբած էշը /որին ինքներ խմացրել/, փորձում թուզ ուտել ծառից:
Հանրահայտ Jack Daniel’s խմիչքի հիմնադիր ու սեփականատեր Ջեկ Դենիելը մահացել է այն բանից հետո, երբ փորձում էր բացել իր սեփական պահոցի դուռը: Նա մոռացել էր գաղտնաբառը, զայրացել ու ոտքով հարվածել պահոցին: Ինչից հետո ոտքի մատներից մեկը վնասվածք և արյան վարակում է ստացել ու խեղճը մահացել է:
Հանրահայտ մոգ /ֆոկուսնիկ/ Հարիի Գուդինին ներկայացումներից մեկի ժամանակ ցուցադրում էր իր “արքայական հնարքներից” մեկը: Հերթական անգամ բոլոր ցանկացողներին թույլ էր տալիս ամբողջ ուժգնությամբ հարվածել որովայնին, ի ցույց դնելով որովայնային մկանների ամրությունը: Այս անգամ նրան բախտը չժպտաց. հարվածներից մեկի արդյունքում նա ստացավ ներքին օրգանների վնասվածք և մահացավ:
Տասնվեցերորդ դարի պետական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է իր հերթական փորձերից մեկի արդյունքում: Նա ցանկանում էր գործնականում հաստատել, որ կարելի է միսը թարմ պահել ոչ թե աղ անելու միջոցով, այլ ձյան: Բեկոնը արդեն մաքրած ու մորթված հավի ներսում աղի փոխարեն ձյուն է լցնում: Հավի միսը արդյունքում փչանում է, իսկ Բեկոնը մահանում սառցակալումից: Ի դեպ, կարծիք կա, որ բեկոնի անվանումը կապված է հենց նրա ազգանվան հետ :
Դեբբի Միլզ, 99 տարեկան 364 օրեկան
Դեբբին պատրաստվում էր տոնել իր 100 ամյակը: Տատիկն իր աղջկա հետ գնում էր մասնակցելու տոնակատարությանը, երբ նրա անվասայլակին ճանապարհն անցնելիս մեքենա է հարվածում: Հետաքրքիր է, որ տատիկին մեքենայի տակ գցած վարորդը առաքում էր հենց նրա 100-ամյակի տոնական տորթը:
Դեվիդ Դեննիլ, 17 տարեկան
Սպանվել է իր ընկերուհու կողմից` ժամադրության ժամանակ: Աղջիկը, վիճելով երիտասարդի հետ, կրակում է նրան վրա այն զենքից, որն աղջկան ժամադրություն գնալուց առաջ տվել էր հայրը:
Բրիտանացի գիտնականները խնձորի մեջ գտել են բարդ տարր,որը երիտասարդնում է սիրտը, կարգավորում է արյանշրջանառությունը, բարձրացնում է իմունային համակարգիգործունեությունը: «Կենսատու» տարրը, որի անունը էպիկետխին պիլեֆենոլ է, կա հատկապես վայրի խնձորների մեջ ևօգտակար է արյունատար համակարգի ու սրտանոթների համար,21 % տոկոսով նվազեցնում է անոթային պատերի հաստացումը,ինչն էլ հանդիսանում է սրտային հիվանդությունների հիմնականպատճառ: Բացի այդ, մի քանի տարի անցկացված հետազոտությանարդյունքում պարզվել է, որ պարբերաբար խնձորի հյութ խմածհետազոտվողները 17 տարի ավելի են ապրել մյուսներից:
Աշխարհի տարօրինակ մահերը
Անհեթեթ օրենքներ
ԱՄՆ
Վաշինգտոն նահանգում մարդիկ, որոնք եկել են նահանգ հանցագործություն կատարելու համար, պետք է նախօրոք զանգահարեն ոստիկանություն և զգուշացնեն այդ մասին: Օրենքը ընդունվել է միանգամայն լուրջ նպատակներով, որպեսզի կրճատի հանցագործությունների թիվը նահանգում: Այլ երկրների և նահանգների բնակիչները, որոնք հանցագործություն են կատարում Վաշինգտոն նահանգում, լրացուցիչ մեղադրվում են նաև այս օրենքի խախտման համար:
1911 թվականին, ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունեց նոր օրինագիծ, որով սավառնակով (աերոպլան) թռիչքը հավասարեցվում էր ինքնասպանությանը և դատապարտվում էր ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով:
Կալիֆորնիայում ...
Արգելվում է մեքենա վարել քնած ժամանակ:
Արգելվում է վարել ղեկ չունեցող մեքենա:
Չի կարելի ինքնաթիռից ցատկել կամ ինչ-որ բան նետել:
Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներեին:
Դու իրավունք ունես լինել այնքան բարձրահասակ ինչքան որ ուզում ես:
Օրենքով չի կարելի համբուրել քո կնոջը կիրակի օրը:
Չի կարելի համբուրել անծանոթին:
Չի կարելի համբուրել մեկ վայրկյանից ավելի:
Եթե դու կին ես իրավունք չունես սուրճ խմել ժամը 6:00-ից հետո:
Անօրինական է ամուսնանալ նույն տղամարդու հետ չորս անգամ:
Աղավնիները իրավունք չունեն թռչել գլխավերևով առանց հատուկ թույլտվության:
Դու իրավունք չունես անհանգստացնել արջին նրա հետ լուսանկարվելու համար:
Ճուտիկները իրավունք չունեն փողոցն անցնել Քուինմենում և Ջորջիայում:
Արգելվում է ձուկ որսալ նետ ու աղեղով կամ քարով:
Արգելվում է մասնակցել շների կռիվներին:
Սինգապուրում
Աղբ նետելը շատ լուրջ հանցանք է: Պատիժն ընդգրկում է մի քանի հազար ԱՄՆ դոլարի տուգանք, աղբի հավաքում, իսկ օրինախախտի լուսանկարը կարող է հայտնվել տեղական լրատվամիջոցներում:
Արգելված է Աստվածաշունչը որևէ տեղ տանել կամ էլ խոսել Հիսուս Քրիստոսի մասի:
Ֆրանսիայում
Արգելված է խոզերին Նապոլեոն անունը տալը:
Առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում պետք է հնչեն միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Արգելված է վաճառել ոչ մարդկային դեմքով տիկնիկներ:
Արիզոնայի նահանգի Մոհուեյ Քաունթ քաղաքում գողին, որին բռնել են օճառի գողության մեջ, ըստ օրենքի պետք է լողացնեն նույն իսկ օճառով այնքան, մինչ այն կվերջանա:
Արիզոնայում լուրջ հանցագործություն է համարվում կակտուսներ կտրելը: Օրենքը խաղտողին սպառնում է 25 տարվա ազատազրկում:
Հետաքրքիր է
Ամեն օր ողջ աշխարհում սպառվող 55 մլրդ բոլոր տեսակի խմիչքներից (ջրից բացի) 1.7 միլիարդը պատկանում է Կոկա Կոլա ապրանքանիշին:
Աշխարհում սպառվող խմիչքների 31 տոկոսը Կոկա Կոլայի արտադրանքներն են:
Կոկա Կոլան տարեկան օգտնագործում է 300 հազար տոննա ալյումին՝ վաճառվող տարաները պատրաստելու համար: Դա կազմում է ԱՄՆ-ի ալյումինի արդյունաբերման ողջ ծավալի 17.4 տոկոսը:
Միջին դարերում ըմպելիքի մեջ թույն գցելու հավանականությունը բավականին մեծ էր: Այդ պատճառով մարդիկ խնջույքների ժամանակ գավաթներն ուժգին միմյանց էին զարկում, որպեսզի ընպելիքը մեկի գավաթի եզրից լցվեր մյուսի գավաթի մեջ: Դրանով երաշխավորվում էր, որ ներկա գտնվողներից ոչ մեկը թույն չգործածեր, քանի որ այդ դեպքում ինքն էլ կթունավորվեր: Իսկ որևէ մեկի հետ գավաթ զարկելուց հրաժարվելը սարսափելի վիրավորանք էր և ուղղակիորեն հրաժարվելը նշանակում էր, որ հրաժարվողը դիմացինին իր թշնամին է համարում և խոստովանում է, որ ուզում է նրան թունավորել:
Այդ ժամանակներում նաև ամեն ոք կարող էր առաջարկել ըմպելիքով լի գավաթները փոխանակել: Այդ խնդրանքը մերժելը նույնպես գնահատվում էր որպես վիրավորանք, և անմիջապես մի շարք հարցեր էին ծագում: Այս հետաքրքիր փաստի մասին այժմ քչերը գիտեն, սակայն բաժակներն իրար զարկելու ավանդույթը շարունակվում է նաև մեր օրերում:
Կովի կաթից ալերգիա ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի մեծ է, քան մյուս բոլոր սննդամթերքներից:
Դելֆինները մեկ աչքը բաց են քնում:
Դելֆինների ուղեղի չափսերը հարաբերած իրենց մարմնի հետ բավականին մեծ է: Դելֆինի ուղեղը մոտ 300 գրամով ծանր է մարդու ուղեղից:
. Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:
.Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» վեպում է: Այն կազմված է 823 բառից:
Աշխարհի բոլոր օդաչուները խոսում են անգլերեն։
Առաջին լուսանկարն ստացել է ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսեն 1826 թվականին:
Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:
ՔՆԻ ՄԱՍԻՆ
1.Քնի ժամանակ ուղեղը վերալիցքավորվում է, օրգանիզմի հյուսվածքները վերականգնվում են, մարմինը կարևոր հորմոններ է ստանում:
2.Քնի տևողությունը կախված է տարիքից: Նորածինները քնում են 16 ժամ, 3-12 տարեկանները 10 ժամ, 13-18` 10 ժամ,19-55` 8 ժամ, իսկ 55-ից ավելին` 6 ժամ:
3.Քունը դա բնական երևույթ է:Այն մարդիկ, ովքեր քնի խանգարում ունեն, ծանր հոգեկան հիվանդություների հակում ունեն:
4.Առանց սննդի մարդ կարող է ապրել երկու շաբաթ, իսկ առանց քնի մարդը կմահանա մոտ 10 օրից:
5.Կույր մարդիկ նույնպես կարող են գունավոր երազներ տեսնել: Նրանք, ովքեր կույր են ծնվել, նրանց մոտ պատկերներն առաջանում մյուս զգայարանների շնորհիվ:
6.Արթնանալուց 5 րոպե անց մարդը մոռանում է իր երազի 50%-ը:
7.Մարդկանց 12%-ը տեսնում են միայն սև ու սպիտակ երազներ: Նախկինում այդպիսի մարդկանց թիվն ավելի շատ էր, բայց գունավոր հեռուստացույցների հայտնագործումից հետո նրանց թիվը կրճատվեց:
8.Երազում մենք տեսնում ենք այն դեմքերը, որոնք նախկինում հանդիպել ենք: Դա կապ չունի թե մենք հիշում ենք նրանց, թե ոչ:
Հետաքրքիր փաստեր
Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:
Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով:
Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:
Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:
Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:
Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:
Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 60-100 մազ:
Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը,սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը:
Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:
Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:
Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:
Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը: Լվանալու համար ամենալավը 40–45օC ջերմաստիճանի ջուրն է: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ:
Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Ցանկալի է մազաթափության դեպքում
Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը:օգտագործել նոսր ատամներով սանր:
Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5 – 8 -մետրանոց հյուսեր:
ՈՒրբաթ 13
Ուրբաթ 13-ը բազմաթիվ երկրներում չարաբաստիկ օր է համարվում: Դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ դա տարվա ամենամիստիկ և գաղտնիքներով պարուրված օրն է: Այդ լեգենդը, շատերի կարծիքով, առաջացել է դեռ բիբլիական ժամանակներից: Համարվում էր, որ ուրբաթ 13-ին առաջին մարդիկ արտաքսվել են դրախտից, և խաչվել է Հիսուսը: Այս և այլ փաստերի ծանոթացե՛ք այս հոդվածում:
1.Միջին դարերում 13 թիվը միֆականացվեց:
Այն ժամանակ համարվում էր, որ 13-ը խորհրդանշում էր սատանային երկրպագելը: Այսպես, հավաքույթի ժամանակ խմբվում էին 12 վհուկներ և գլխավոր մասնակիցը:
2.Ըստ լեգենդի` Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV–ը 1307թ.-ի այդ օրը խարույկի վրա այրել է տամպլիերների նշանի հազարավոր ասպետների: Աշխարհում ավելի քան 60 միլիոն մարդ տառապում է ուրբաթ 13-ի հանդեպ պանիկական վախով: Նրանք չեն գնում աշխատանքի, չեն նստում ղեկին և ընդհանրապես փորձում են վեր չկենալ անկողնուց: Այդ ֆոբիան ունի իր գիտական անվանում՝ պարասկավեդեկատրիաֆոբիա:
4.Բրիտանական վիճակագրությունը հաշվել է, որ այդ օրը ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում:
5.1993թ.-ին էկրանավորվեց «Ողջ մնացածները» ֆիլմը, որը նկարահանվել էր իրական փաստերի վրա: 1972թ.-ի հոկտեմբերի 13-ին` ուրբաթ օրը, Անդ լեռնաշղթայում ավիովթարի էր ենթարկվել Ուրուգվայի ռեգբիի թիմը: Երկու ամիս շարունակ փրկության սպասելով` ողջ էր մնացել միայն 14 մարդ՝ ուտելով մահացած ուղևորներին:
Հետաքրքիր փաստեր ձյան մասին
Երբ փոքր ենք, մեզ թվում է, թե ձյան փաթիլները բացիկների վրա են նկարում գեղեցիկ տեսքով, սակայն հետո ենք նկատում ու ապշում, թե բնությունն ինչպես է յուրաքանչյուր փաթիլին անկրկնելի ձև ու տեսք տալիս: Դրանք հիմնականում լինում են 5 մմ տրամագծով: -Պաշտոնապես գրանցված ամենամեծ փաթիլն ունեցել է 12 սմ տրամագիծ: -1944-ի ապրիլին տեղացած ձյան փաթիլները նույնպես մեծ են եղել` գրեթե ափաչափ ու հիշեցրել են ջայլամի փետուր: -Ձյան փաթիլները կշռում են 1 մգմ: Դրանք 95%-ով օդից են կազմված, ու դրանով է պայմանավորված, որ ցածր խտություն ունեն ու անկման ոչ մեծ արագություն (միջինը` 0,9 կմ/ժամ): Մենք համոզված ենք` սովորաբար փաթիլը սպիտակ գույն է ունենում: Սակայն արկտիկական ու լեռնային շրջաններում պատահում է, որ այն լինում է վարդագույն կամ անգամ կարմիր` պայմանավորված տարբեր օրգանիզմներով, ասենք` ջրիմուռներով: Բազմիցս է դիտվել գունավոր ձյան տեղում. երկնագույն, կանաչ, մոխրագույն: 1955-ին Կալիֆոռնիայում կանաչ ձյուն է տեղացել` ֆոսֆորագույն երանգով: Այն մարդիկ, որոնք փորձեցին դրա համը, շուտով մահացան, իսկ ովքեր ձեռքով դիպան դրան` ցան և ուժեղ քոր ունեցան: -1969-ին Շվեդիայում Ամանորին երկնքից սև ձյուն տեղաց: - 2001-ին Կոլորադոյում ձմերուկի համով ու գույնով ձյուն իջավ: Այն ջրիմուռներով էր ներկվել: Ի դեպ, ձյան փաթիլն իջնելիս «երգում» է, այսինքն` ձայն արձակում, որը մարդու ականջի համար անորսալի է, սակայն մասնագետներն ասում են, որ այդ ձայնը ձկների համար շատ տհաճ է: Իսկ ոտքերի տակ ձյան ճռռոցն առաջանում է փաթիլների ասեղների կոտրվելուց: Գերմանացի օդերևութաբաններին հաջողվել է հաշվել, թե քանի սեպտիլիոն փաթիլ է իջնում (այս թիվը 24 զրո ունի): Եվ այդքանի մեջ երկու միանման փաթիլ երբեք չի լինում:
Շրթներկի պատմությունը
Ներկայում կանանցից շատ քչերն են պատկերացնում իրենց կյանքն առանց շրթներկի: Բայց ժամանակին, նրանք միանշանակ չեն ընդունել ֆրանսիացի պարֆյումերի կողմից ստեղծված շրթներկը, որի կիառումը համարում էին անճաշակություն: Տարբեր տեղեկատվական կայքերի համաձայն՝ համարվում է, որ շրթներկն ունի շուրջ 5 հազար տարվա պատմություն: Բայց, իհարկե, հասկանալի է, որ 5 հազար տարի առաջ այդ շրթներկը ոչ մի ընդհանրություն չունի ժամանակակից շրթներկի հետ: Հին Եգիպտոսում, ստեղծել են բացառիկ բաղադրությամբ կարմիր ներկանյութ՝ կենդանու յուղից եւ մեղրամոմից:Խոսվում է այն մասին, որ ժամանակին շրթներկի մեծ երկրպագու է եղել Կլեոպատրան: Հույն կանայք չէին ցանկանում զիջել եգիպտացիներին, այդ իսկ պատճառով սկսեցին իրենց մոտ կիրառել այդ գյուտը՝ ներկելով շուրթերը հարուստ գույներով: Այդպես շրթներկի օգտագործումը տարածում գտավ այլ երկրներում, բայց կար մի ժամանակ, երբ եկեղեցին դեմ էր արտահայտվում դրան եւ կոսմետիկ այլ պարագաներին: Այդ գործընթացը շեղեց իր ուղղությունը, երբ 16-րդ դարում Անգլիայի թագուհի Ելիզավետա Առաջինը սահմանեց խնամքի նոր մոտեցում, այն ՝ սպիտակ դեմք եւ կարմիր գույնով ընդգծված շուրթեր:

Մեղու
Մեղուներն ապրում են բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարտիդայից:Աշխարհում կան մոտ 20.000 տարբեր տեսակի մեղուներ: Մեղուները ապրում են պարսերով:Յուրաքանչյուր պարսում կան երեք գլխավոր մեղուներ՝թագուհին,աշխատող մեղուն և արու մեղուն:Աշխատող մեղուն և թագուհի մեղուն իգական սեռի են:Բայց միայն թագուհի մեղուն է,որ մեղր է արտադրում: Բոռ մեղուները արական սեռի են: Աշխատասեր մեղուները մաքրում են փետակները,հավաքում են նեկտարը, որպեսզի կերակրեն պարսի մեղուներին և նրանք հոգ են տանում իրենց սերունդների համար: Նրանց միակ աշխատանքը ժառանգ պարգևելն է: Իսկ թագուհի մեղվի գործը ձվադրումն է : Միայն էգ մեղուներն են խայթում: Էգ մեղուների աշխատանքի մասն է կազմում նաև մեղրամոմի ձևավորումը: Մեղուները տեսնում են բոլոր գույները՝ բացի կարմիր գույնից, և համի զգացողությունը օգնում է նրանց գտնել այն ծաղիկները, որ իրենց պետք է նեկտար հավաքելու համար:Կան մեղուների հատուկ տեսակներ, որ մահանում են խայթելուց հետո: Ունեն փոքրիկ ժանիքներ իրենց վրա: Երբ մեղուների այս տեսակները փորձում են հեռու թռչել խայթելուց հետո:Մեղուները մեղր են պատրաստում, որպեսզի կերակրեն իրենց ձագուկներին և որպեսզի ունենան ուտելու ինչ-որ բան ձմռան համար:Մի հետաքրքիր փաստ ևս. մեղր հավաքելու ժամանակ օգտագործում են ծուխ, որպեսզի հանգստացնեն մեղուներին:

Հետաքրքիր փաստեր
Կատուն ամեն մի ականջում ունի 32 մկան:
Խխունջը կարող է 3 տարի քնել:Կոկորդիլոսները երբեք իրենց լեզուն չեն կծում:
Շնաձուկը միակ ձուկն է,ով կարողանում է երկու աչքերն իրար հետ թարթել:
Երեխաները ծնվում են առանց ծնկի գավաթների:Դրանք հայտնվում են 2-6 տարեկանում:
1865թ. Փետրվար ամիսը միակ ամիսն մարդկության պատմության մեջ,երբ լիալուսին չի եղել:
Մկրատը հորինել է Լեոնարդո Դա Վինչին:
Երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ:
Աշխարհում գոյություն ունի գարեջրի 20 000 տեսակ…
Հին Հռոմում, եթե հիվանդը մահանում էր վիրահատության ժամանակ, վիրահատող բժշկի ձեռքերը կտրում էին:
ճապոնացին հեռուստացույցի առաջ միջինում անց է կացնում 9 ժամ` շատ ավելին, քան որևէ ուրիշ ազգի ներկայացուցիչ:
Ամեն տարի մոտավորապես 250000 ամերիկացի ենթարկվում է ծեծի սեփական կանանց կողմից:
Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆՅՈՒՏՈՆԻ ՄԱՍԻՆ(25.02.2014)
Մի անգամ Իսահակ Նյուտոնը հյուրեր էր ընդունել և, ցանկանալով նրանց գինի հյուրասիրել, գնում է իր աշխատասենյակը գինի բերելու: Հյուրերն սպասում են, իսկ տանտերը չի վերադառնում: Պարզվել է, որ, մտնելով իր աշխատասենյակ, Նյուտոնն այնպես է խորասուզվել իր նոր աշխատության մեջ, որ մոռացել է հյուրերի մասին:
Հայտնի է նաև մի դեպք, երբ Նյուտոնը, որոշելով հավկիթ խաշել, ժամանակին հետևելու համար վերցրել է ժամացույցը և երկու րոպե անց հայտնաբերել, որ ձեռքում պահում է հավկիթը, իսկ խաշում է ժամացույցը:
Մի անգամ էլ Նյուտոնը նախաճաշեց, սակայն մոռացավ և երբ երկրորդ անգամ մտավ սենյակ նախաճաշելու, խիստ զարմացավ, որ ուտելիքն ինչ-որ մեկը կերել է:
Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:
Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են: Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի: Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար: _ Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ: Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց._Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք:Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ: Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:
Իսահակ Նյուտոնը դպրոցում ամենավատ սովորողն էր ,մինչև գերազանց սովորող տղաներից մեկը նրան չծաղրեց ու չծեծեց:Դրանից հետո Նյուտոնը որոշել է հաղթել նրան իր գիտելիքներով :Արդյունքում նա մի ամսից դարձել է դասարանի լավագույն սովորողը:

Հետաքրքիր նյութեր
20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կողմից կանխորոշված օրը:
Եթե իրականում կինն ունենար Բարբի տիկնիկի մարմնաչափերը ,ապա կկարողանար տեղաշարժվեր միայն 4 վերջույթների միջոցով:
Շեկ մորուքներն ավելի արագ են աճում ,քան սևերը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հարավաֆրիկյան կապիկներից մեկը շքանշան է ստացել:
Փիղը միակ կաթնասունն է, որ չի կարողանում թռչկոտել:
Խխունջն ունի ավելի քան 2500 ատամ:
Թիթեռները վերջույթներով համ են զգում:
Կովերը 4 ստամոքս ունեն:
Ձիերը մեկ ամիս կարող են ոտքի վրա կանգնել: Ձին առանց ուտելու կարող է ապրել 25 , իսկ առանց ջրի՝ 17 օր: Իսկ եթե կերակրեն ու ջուր չտան ,կապրի 5 օր:
Ջայլամի աչքը ուղեղից մեծ է:
Սարդերն անատամ են և ունեն չափազանց փոքր բերան: Սև սարդը կարող է ուտել օրական 20 սարդ:
Բուն կարող է այնպիսի ձայն հանել ,որոնք նման են լացի , ծիծաղի ,սուլոցի , հոգոց հանելուն , հառաչելուն ,մլավելուն:
Շները ի վիճակի են հեռավորությունից 4 անգամ ավելի լավ լսել ,քան մարդիկ:
Կենդանիներից միայն նապաստակն ու թութակն են ,որ կարող են տեսնել առանց գլուխը շրջելու:
Եթե հաճախ խմեք լիմոնով թեյ,հնարավոր է հազվադեպ հանդիպող ոսկրային հիվանդություն ձեռք բերեք:
Գազավորված քաղցր ըմպելիքները տարեկան 180.000 մարդու մահվան պատճառ է դառնում:
Բանտից ուղղաթիռով փախուստների 73 տոկոսը հաջող է անցել:
Կապիկները կարողանում են լավը վատից տարբերել:
Վաշինգտոնում ամեն 19 -րդ բնակիչը փաստաբան է:
Երեխաների հետ կապված 10 ծիծաղելի ու հետաքրքիր փաստեր
Փաստ 1
Երեխաները սկսում են ջեռոցից օգտվել հիմնականում 7 տարեկանից:
Փաստ 2
3 տարեկան տղայի ձայնը մարդաշատ ռեստորանում ավելի բարձր է, քանի 200 պատանիներինը:
Փաստ 3
Հայրերն ավելի շատ մտահոգվում են երեխաների հասակով, մայրերը` քաշով:
Փաստ 4
4-ամյա երեխան օրական միջինը 437 հարց է տալիս:
Փաստ 5
Հեռուստացույց դիտելը կարող է ցավազրկող լինել երեխայի համար:
Փաստ 6
Հին Հունաստանում հարուստ ընտանիքի երեխաներին ծնվելուց թաթախում էին ձիթապտղի ձեթի մեջ, որպեսզի երեխայի մարմինն անմազ լինի:
Փաստ 7
Հայտնի փարավոն Ռամզես 2-րդը 160 երեխաների հայր է եղել:
Փաստ 8
Երեխայի ծնկոսկրերը վերածվում են իսկական ոսկորի 3 տարեկանից: Մինչեւ այդ տարիքը մարմնի այդ հատվածում միայն կռճիկ է:
Փաստ 9
1600-ականների Անգլիայում թե աղջիկները եւ թե տղաները մինչեւ 7 տարեկանը կիսաշրջազգեստ էին հագնում:
Փաստ 10
Մինչեւ 6 տարեկան երեխաները ձեռք կոտրելու առումով ամենառիսկային խմբում են:
Աղբյուրը` 10-facts-about.com

Վարդի մասին
Այս ծաղիկը, սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի նման, ծնվել է ջրային փրփուրներից: Վարդը սպիտակ գույն ուներ: Ըստ լեգենդի, վարդն իր գույնը փոխել է, երբ մի անգամ աստվածուհու մատը ծակվել ու մի կաթիլ արյուն է ընկել ծաղկի վրա: Այդ օրվանից վարդը դարձել է կարմիր:Հնում հավատում էին, որ այդ ծաղիկը քաջություն է ներշնչում: Եվ, երբ քաջարի զինվորները մարտից հաղթանակած էին վերադառնում, նրանց վրա ընդունված էր վարդի թերթիկներ լցնել կամ գլխին վարդերով հյուսված ծաղկեպսակներ դնել:

Դեղձի գույն ունեցող վարդեր : Արտահայտում են հանդիպման ուրախություն և երախտագիտություն: Այս գույնի վարդերի փունջը արտահայտում է ամենաջերմ զգացմունքներն ու համեստություն...
Խորհրդանշում է գործերի հաջող ավարտ...

Սպիտակ վարդ...
Խորհրդանշում է հոգևոր մտերմություն, գեղեցկության ու անմեղության հանդեպ հիացմունք, անկեղծ սեր, հավերժական սիրո խորհրդանիշ, առավել ուժեղ, ամուր ու մաքուր, քան մնացած բոլոր երկրային զգացմունքները, այդ թվում նաև կիրքը: Ահա թե ինչու են սպիտակ վարդերի ծաղկեփունջ նվիրում հարսանիքին...

կարմիր վարդեր... Ճիշտ հակառակն են սպիտակ վարդերի: Նրանք խորհրդանշում են տղամարդու և կնոջ միջև կրքոտ սեր... Նրանց բույրը խոսում է խորն ու քնքուշ կապվածության ու մի օր անգամ առանց սիրելի մարդու ապրելու անհնարիության մասին...Եթե կարմիր վարդերի փունջ են նվիրում ոչ հարազատ մարդու, դա նշանակում է հարգանք և հիացմունք, երախտագիություն և առողջության բարեմաղթություն..

Վարդագույն վարդեր...
Արտահայտում են զգացմունքների ամենահարուստ նրբերանգները... Վառ վարդագույն վարդերն արտահայտում են երախտագիտություն և նվիրողի «քաղցր» մտքրի նրբին ակնարկ են...Նուրբ վարդագույն վարդերը խորհրդանշում են քնքշություն և համակրանք... Դեռ չբացված վարդագույն վարդերի փունջը պատմում է նոր ծնվող զգացմունքների մասին....Վարդագույն վարդերը էլեգանտության ու նրբաճաշակության խորհրդանիշ են հանդիսանում...

Մուգ կարմրագույն (բորդո) վարդեր նվիրում են, երբ ուզում են ընդգծել հիացմունքն ու սիրահարվածությունն առաջին հայացքից... Տարբեր երանգներ արտահայտում են տարբեր զգացմունքներ... Կարմրագույն թերթիկները թեթևակի յասամանագույն երանգով խոսում են հիացմունքի, շքեղության, մագնետիզմի և ամենևին էլ ոչ մշտական ու ամուր զգացմունքների մասին... Թունդ կարմրագույն վարդերը կակնարկեն հարգանքի և ոչ թե մարմնական սիրո մասին...Մուգ կարմիր վարդերը խորհրդանշում են ոչ միայն կիրք, այլ նաև հիացմունք, հատկապես բացառիկ, անսովոր ու խելացի լինելու հանդեպ...

Դեղին վարդեր... Եվրոպական ավանդույթներում այն համարվում է անհավատարմության ու դավաճանության խորհրդանիշ... բայց նրանք ունեն նաև այլ նշանակություն՝ ցույց են տալիս ակտիվություն և ազատություն... Ֆինանսական անկախություն և հարստություն... Ահա թե ինչու դեղին վարդեր նվիրում են հանդիսությունների ժամանակ, կարևոր նպատակների հասնելու կապակցությամբ տոնակատարություններին կամ ասուլիսների ու փառատոների բացման կապակցությամբ՝ որպես հաջողության ու բարեկեցության մաղթանք....

Պատմությունից այնպես է եկել, որ սև վարդերը դարձել են թախծի խորհրդանիշ և մահվան նշան: Բայց միայն կորուստ ու տխրություն չէ, որ այս չքնաղ ծաղիկները կարող են արտահայտել. հաճախ դրանք նոր սկզբի նշան ու խորհուրդ են կրում իրենց մեջ: Սևվարդեր նվիրելով ցույց ենք տալիս մեր հոգու հիացմունքը դիմացինի հանդեպ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ
1. Բնության մեջ հայտնաբերված ամենամեծ մարգարիտը կոչվում է Ալլահի կամ Լաո Ցզիի մարգարիտ և կշռում է 6.3 կգ։
2. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ոսկերչական հավաքածուն գնահատվում է 57 մլն դոլար:
3. Ջեյմս Կամերոնի «Տիտանիկ» ֆիլմի «Heart of the Ocean» ադամանդն իսկապես եղել է թանկարժեք իր՝ բավականին խոշոր սապֆիր։
4. Բոլոր ադամանդները երկար ժամանակ մնալուց հետո վեր են ածվում գրաֆիտի:
5. Չնայած ալմաստը բնության մեջ համարվում է ամենակարծր նյութը, սակայն արհեստական ալմաստն ավելի կարծր է։
6. Չնայած կարծրությանը, ալմաստը շատ փխրուն է. այն կոտրվում է մուրճով հարվածելու դեպքում։
7. Ամուսնության մատանին պարտադիր է համարվել Հռոմի պապ Նիկոլա I-ի կողմից մ.թ 860թ.։
8. Օպալները կարող են 30 տոկոսով բաղկացած լինել ջրից:
9. Ամենաբարձր որակի զմրուխտն ավելի արժեքավոր է համարվում, քան ադամանդը։
10. Ամենամաքուր ոսկին դեղին է, այն փոխում է գույնը, երբ նրա հետ այլ մետաղ են խառնում։
11. Ամենամեծ շափյուղան մուգ կապույտ «Ասիայի աստղ» կոչվող քարն է և այժմ գտնվում է Սմիթսոնյան թանգարանում։
12. Աշխարհում արդյունահանած ողջ ոսկին կարելի է հավաքել 16 մետր խորանարդի մեջ։
13. Օվկիանոսներում կա մոտ 10 մլրդ տոննա ոսկի։
14. Մարգարիտը ձևավորվում է 10,000 ոստրեներից միայն 1-ի մոտ։
15. Միլիոնավոր ալմաստներից միայն մեկն է դառնում զարդ։
16. Բոլոր ալմաստների տարիքն ավելի քան 3 միլիարդ է։
17. Ֆիլմի համար ստեղծված ամենաթանկ ոսկերչական զարդերը կրել է Նիկոլ Քիդմանը «Moulin Rouge»-ում, որի գինը կազմել է 1 մլն դոլար։
18. Բոլոր 12 ամիսներին համապատասխանող քարերը Իսրայելի 12 ցեղախմբերի կողմից են։
19. Հարսանեկան մատանին կրում են մատնեմատին քանի, որ նշվում է, որ այդ հատվածում է գտնվում դեպի սիրտ տանող երակը։
20. Միլիոնավոր տարիներ հետո արևը կվերածվի մեկ մեծ ալմաստե աստղի։