top of page

ՍԱՅԱԹ_ՆՈՎԱ

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ, 1960 թ. «Երևան»ի հեռուստատեսության կինոխմբագրությունում նկարահանված սև-սպիտակ ֆիլմ։ Սյուժեն  Ֆիլմում պատկերված է հայ աշուղ ՍԱՅԱԹ ՆՈՎԱ կյանքը. Արութինն իր տաղանդի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերում, դառնում վրաց ՀԵՐԱԿԼ 2 թագավորի պալատական երգիչը: Դերերում ՍԱՅԱԹ ՆՈՎԱ _ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ *թագավոր – Գ. Հարությունյան,Աննա – Մետաքսյա Սիմոնյան,թագուհի – Հ. Հովհաննիսյան,Ավետ աղա –Ավետ Ավետիսյան,Ամիլախվարի – Գ. Հակոբյան,Սայաթի հայրը – Հ. Հայրապետյան,Հարություն– Հ. Գարբուզյան,Վարդան – Վ. Աբաջյան,Շալիկո – Շ. Ղազարյան,Ռաշիդ – Ա. Սիմոնյան,Իշխան Չիկեվանի – Մ. Մանուկյան,Դավիթ Սրբազան – Հ. Գալոյան,ՖԱԹՈՒԼԱ – Դ. Պողոսյան Ծանոթագրություններ

Առաջի սիրո երգը

Առաջին սիրո երգը 1958թ.-ին Հայֆիլմ կինոստուդիայի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ է։ Գլխավոր դերում խաղում է Խորեն Աբրահամյանը` երգիչ Վարունցի դերում։

ԴԵՐԵՐՈՒՄ

Հրաչյա Ներսիսյան - Տիգրան Վարունց, Արսենի Հայրը 

 Վաղարշ Վաղարշյան - Ավետ Ալեքսանդրի Մելիք-Նուբարյան, երաժիշտ

Խորեն Աբրահամյան - Արսեն

Էլեոնորա Սուդակովա - Ռուզան

Սեմյոն Սոկոլովսկի - Վարուժան

Օլգա Գուլազյան - Վարդուշ

Տամարա Լանկո-Կիմանյան - Օֆելյա

Նիկոլայ Տեր-Սեմյոնով - Մամիկոնյան

Վեջալույս Միրիջանյան - Փառանձեմ, Մամիկոնյանի կինը

Ա. Սողոմոնյան - Օնիկ

Իվան Գրիկուրով - հողափորիչի վարորդ

Ա. Սելիմխանով - Դոդիկ

Գեն (Գուրգեն Շահնազարյան) - առևտրական

Ամասիյ Մարտիրոսյան - պահակ

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ 

Մենք ենք, մեր սարերը, Հենրիկ Մալյանի՝ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին։

Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։ Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորցում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։

Դրվագ ֆիլմից

Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազի, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։

Հին օրերի երգը

 

1982 թվականին նկարահանված հայկական ֆիլմ է։Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները և կորուստների ցավը:

Հետաքրքիր փաստեր

 

  • Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։

  • Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուղթը։

  • Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ։

  • Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել եր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։

  • Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։

 

Նվագախմբի տղաները

 

Գեղարվեստական ֆիլմ Միքայել  Շաթիրյանի «Երբ է գալիս գարունը» վեպի հիման վրա։

ՍՅՈՒԺԵ

Խորհրդային կարգերի հաստատման նախօրեին բոլշևիկ Ցոլակ Դարբինյանը հեղափոխական գործունեություն է ծավալում դաշնակցական բանակի նվագախմբում և, իր գաղափարներով տոգորելով նվագախմբի տղաներին, նրանց հետ դիմավորում Կարմիր բանակի մուտքը Երևան։

ԴԵՐԵՐՈՒՄ

Լևոն Թուխիկյան - Ցոլակ Դարբինյան,Մհեր Մկրտչյան - Արսեն,Արմեն Խոստիկյան - Զավեն,Ռոբերտ Մկրտչյան - Գագիկ (Ճուտո),Մայիս Ղարագյոզյան - Վարդգես,Կիմ Երիցյան - Կիրակոս,Արման Կոթիկյան - Յոհան Շտեռլինգ,Վալենտին Մարգունի - միստր Նոքս,Խաչիկ Նազարեթյան - Բագրատունի, գնդապետը,Գարուշ Խաժակյան - Տիգրան:

ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ

Ֆիլմը անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։

Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։

Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։

Ալբերտ Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։

Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ ուղղակի Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։

Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։

ՆԱՀԱՊԵՏ

1977թ., Հայֆիլմ (Հր. Քոչարի համանուն վիպակի մոտիվներով):

Դերերում.

Նահապետ-Սոս Սարգսյան, Նուբար-Ս. Սարգսյան, Ափրո-Ֆ. (Մ.) Մկրտչյան, Անթառամ-Գ. Նովենց, Մովսես-Վրույր Փանոյան, Ղուկաս-Գուժ Մանուկյան, Նհո-Ա. Գյոդակյան, Մանուշակ-Ս. Բաբայան, Մուշեղ-Ռ. Ղեւոնդյան,Հարություն-Ա. Խաչատրյան, Կարո-Հ. Ֆոդուլյան, Նորայր-Մ. Միրզոյան, Հակոբ-Ռ. Մարտիրոսյան:

1915թ. Հայոց ցեղասպանության օրերին ընտանիքը կորցրած Նահապետը, հոգու արիություն ցուցաբերելով, ցավը, վիշտը հաղթահարելով, նոր ընտանիք է կազմում Արեւելյան Հայաստանում:

ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ

Կտոր մը երկինք, 1980 թվականին նկարահանված ֆիլմ է։ Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա։

ԴԵՐԵՐՈՒՄ

Մհեր Մկրտչյան – Գրիգոր աղա,Սոֆիկո Ճիաուրելի – Թուրվանդա, Թորիկի մորաքույրը,Գալինա Բելյաևա – Անժել,Աշոտ Ադամյան – Թորիկ,Արսեն Կույումջյան – մանուկ Թորիկ,Գալյա Նովենց – Հովակիմի կինը,Հարություն Մովսիսյան – սկսնակ մսագործ,Ազատ Շերենց – քահանա,Լեոնարդ Սարկիսով – վարսավիր,Ալեքսանդր Գալիբին – Սաշա

Երևանյան օրերի խռոնիկա

«Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի նկարահանած կինոնկարը:

ՍՅՈՒԺԵ

Արմենը պետարխիվի աշխատակից է: Նա ձգտում է հնարավորինս օգնել իր կողքի մարդկանց, սակայն չի հանդուրժում անարդարությունն ու մարդկանց ստորաքարշությունը: Լինելով ըմբոստ` նա հաճախ իր վրա է վերցնում իրեն չվերաբերող խնդիրների պատասխանատվությունը:

ԴԵՐԵՐՈՒՄ

Արմեն – Խորեն Աբրահամյան,Անահիտ – Ջ. Ավագյան,Ռուբեն – Ա. Այվազյան,Կարեն – Լեոնարդ Սարկիսով,Սմբատյան – Գուրգեն Ջանիբեկյան,անծանոթ կին – Ե. Խուդաբաշյան,խորթ հայր – Ռ. Մարտիրոսյան:

Մենավոր ընկուզենին

 

Մենավոր ընկուզենի, Վարդգես Պետրոսյանի վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմ:Դարերի պատմություն ունեցող Լեռնասար գյուղում մնացել են մի քանի ընտանիք: Ուսուցիչ Կամսարյանի գլխավորությամբ նրանք փորձում են պայքարել իրենց գյուղի պահպանման համար:

ԴԵՐԵՐՈՒՄ

 Արմեն Ջիգարխանյան - Ռազմիկ,Ֆրունզե Դովլաթյան - Կամսարյան,Միքայել Դովլաթյան - երիտասարդ Կամսարյան,Ա. Հարությունյան - Սոնա,Ս. Հովհաննիսյան - Մնեյան,Վ. Միրիջանյան - Հայկանուշ,Ռ. Աթոյան - Օհան:

 

Տխուր փողոցի լուսաբացը

90-ականներին՝ Արցախի ազատագրության համար մղող կռիվների տարիներին, կյանքը ծանր է Գյումրիում, սակայն քաղաքի բնակիչների դժվարին կյանքում կան և´ տոկունություն, և´ հիասթափություն։ Մարդիկ գոյության պայքար են մղում, սպասում իրենց ամուսինների և որդիների վերադարձին, որոնցից շատերին զոհված են ետ բերում։ Ի վերջո հաղթահարվում են փորձությունները, և տղամարդիկ, թեև կորուստներով, բայց հաղթանակած են վերադառնում տուն։

ԴԵՐԵՐՈՒՄԱ. Քոչարյան, Գ. Մանուկյան, Վ. Մկրտչյան, Ա. Սարգսյան, Ս. Բաղդասարյան, Ն. Պետրոսյան, Է. Պողոսյան, Թ. Շահինյան, Ժ. Բաղդասարյան, Կ. Արզումանյան, Ֆ. Գրիգորյան, Յու. Ոսկանյան, Ս. Գաբրիելյան, Ն. Խաչատրյան, Ս. Ղուկասյան, Ս. Խաչատրյան, Հ. Սարգսյան, Լ. Ավանեսյան, Լ. Ադամյան, Մ. Խաչատրյան, Մ. Հայրապետյան, Մ.Շառոյան

ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ

Թոշակառու, նախկինում կռունկի վարորդ, հանգիստ և խաղաղ բնավորության տեր Գառնիկը պատահաբար վիճակախաղով մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուներից մեկը։30 կոպեկով շահած մեքենան, որը կարմիր գույնի Զապորոժեց էր, սակայն ուրախություն չի բերում թոշակառու վարպետին։ Այդ ժամանակից սկսած Գառնիկի կյանքում սկսում են դժվարություններ։ Նա, չկարողանալով մերժել իր հարևաններին և ընկերներին, սկսում է մեքենայով օգնել նրանց` մարդկանց կամ բեռներ տեղափոխելով ...

ԴԵՐԵՐՈՒՄ

,Մհեր Մկրտչյան - Գառնիկ,Լյուդմիլա Հովհաննիսյան - Աշխեն,Լեոնարդ Սարկիսով - Խաչիկ,Հենրիկ Ալավերդյան - Մամիկոն,Ներսես Հովհաննիսյան - Շեկոյան,Շահում Ղազարյան - Սերժիկ

 

Քաոս 

1973թ., Հայֆիլմ, (Ա. Շիրվանզադեի համանուն վեպի էկրանավորումը), 98 րոպե :

Խոշոր նավթարդյունաբերող Մարկոս Ալիմյանը, մահանալով, իր ունեցվածքը կտակում է ավագ որդուն` Սմբատին: Երբեմնի ազնիվ եւ ազատ հայացքների տեր Սմբատը, հարստանալով, դավաճանում է ոչ միայն իր գաղափարներին, այլեւ սիրած կնոջը: Իսկ նրա եղբայրը` խաղամոլ եւ շվայտ կյանքով ապրող Միքայելը, սիրո ազդեցության տակ դարձի գալով, հասարակության համար պիտանի մարդ է դառնում: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Բաքվում 20-րդ դարի սկզբներին:

Դերերում.

Սմբատ Ալիմյան – Սոս Սարգսյան, Միքայել Ալիմյան – Կ. Ջանգիրյան, Մարութխանյան – Բ. Ներսիսյան, Սրապիոն Գասպարիչ – Գ. Հարությունյան, Շուշանիկ – Ա. Թումանյան, Զարդարյան – Վ. Մարգունի, Անտոնինա – Ի. Ազեր, երեխաներ` Ալյոշա – Շ. Շահիրյան, Մուսյա – Ն. Շահիրյան, Պապաշա – Ա. Շերենց, Քյազիմ բեկ – Գ. Մամեդով, Նիասամիձե – Գ. Թոխաձե, Գրիշա – Կ. Ջանիբեկյան, Մոսիկո – Կ. Երիցյան, Մելքոն – Լ. Սարկիսով, Բրյանցեւ – Ի. Նագավկին, Ոսկեհատ – Հ. Գարագաշ, Ղալումյան – Վ. Եղշատյան, Սուլյան – Ե. Մանարյան, Անուշ – Լ. Վարդանյան, Մարթա – Ա. Պապյան, Արշակ – Գ. Օրդոյան:

Խաթաբալա

Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության հիման վրա Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից 1971-ին նկարահանված կինոնկար։ Ժանրը` կատակերգություն, տևողությունը` 69 րոպե, պրեմիերան` 1971-ի հուլիսի 22-ին։

ԴԵՐԵՐՈՒՄ

Զամբախով - Սոս Սարգսյան,Իսայի - Մհեր Մկրտչյան,Նատալի - Լաուրա Վարդանյան,Մասիսյանց - Վրեժ Հակոբյան,Խամփերի - Մարինե Կարապետյան-Թբիլելի,Քեթևան - Նվարդ Աբալյան,Մարգարիտ - Ռուզան Մանուկյան

ՆԱՄՈՒՍ

Նամուս, 1925 թվականին «Հայֆիլմում» նկարահանած կինոնկար։ «Նամուս» կինոնկարը հայտնի է նաև որպես «Հայֆիլմի» առաջին ֆիլմը։

ԴԵՐԵՐՈՒՄ 

Սամվել Մկրտչյան – Սեյրան,Մարիա Շահուբաթյան-Տատիևա – Սուսան,Հովհաննես Աբելյան – Բարխուդար,Թագուհի Հակոբյան (Հասմիկ) – Մարիամ,Հրաչյա Ներսիսյան – Ռուստամ,Ավետ Ավետիսյան – Հայրապետ,Օլգա Մայսուրյան – Գյուլնազ,Նինա Մանուչարյան – Շպանիկ,Հռիփսիմե Մելիքյան – Սանամ,Ելիզավետա Ադամյան – Մարիամի ընկերուհի,Համբարձում Խաչանյան – Բադալ,Միքայել Գարագաշ – խանութպան,Հուսիկ Մուրադյան – երեխա պարող,Տիգրան Շամիրխանյան – զուռնաչի,Արմեն Գուլակյան – դրվագ,Պահարե – պանդոկապետ:

ՏՂԱՄԱՐԴԻԿ  

 

Տղամարդիկ, մելոդրամա սիրո և ընկերության մասին։Չորս ընկեր - Վազգենը, Սաքոն, Արամր և Սուրենր Երևանի տաքսու վարորդներ են։ Մի օր Արամը՝ նրանցից ամենահամեստն և ամաչկոտը անհույս սիրահարվում է օրիորդ Կարինեին։ Տեսնելով ընկերոջ տառապանքը, եռյակը որոշում է անել ամեն ինչ, որպեսզի այս գեղեցկուհին ուշադրություն դարձնի Արամին։

ԴԵՐԵՐՈՒՄ

 Արմեն Ջիգարխանյան – Ղազարյան,Մհեր Մկրտչյան – Սուրեն,Ազատ Շերենց – Վազգեն,Ավետիկ Գևորգյան – Արամ,Արմեն Այվազյան – Սաքո,Ալլա Թումանյան – Կարինե,Վալենտին Պոդպոմոգով – բազմազավակ պրոֆեսոր,Ռաֆայել Քոթանջյան – Լևոն,Կրիստինա Խանդանյան – Անուշ,Արթուր Սահակյան – Սամվել,Լաուրա Գևորգյան – Ղազարյանի կինը:

 

ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍ

Ուրախ ավտոբուս – գեղարվեստական ֆիլմ  1988թ Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին։

ԴԵՐԵՐՈՒՄ Անետա Հարությունյան (Քոչարյան) – Սաթենիկ,Գեորգի Բաղդասարյան – Գագիկ,Սուսան Բաղդասարյան – Մարուս,Ազատ Գասպարյան – Գառնիկ,Սոս Սարգսյան – քահանա,Միքայել Պողոսյան – Խորեն,Ռազմիկ Մարգարյան – Ղազարոս,Սուսան Բաղդասարյան,Ֆ. Գրիգորյան,Հ. Կիրակոսյան:

bottom of page